Loading...

Articles

Վհուկային պատրաստուկներ սեր հարուցելու համար

16:47, Tuesday, 13 July, 2021
Վհուկային պատրաստուկներ սեր հարուցելու համար

Սուրբ Բեռնարդինի օրը (մայիսի 20) դուք պետք է երեկոյան աղջամուղջին ոտաբոբիկ շրջելով քաղեք մեկ փունջ եղինջ և այն 66 գիշեր չորացնեք: Այնուհետև մեկ լիտր եռման ջրում եփեք չորացրած եղինջը, դրան խառնեք սոդիումի երկկարբոնատ (սննդային սոդա), 50 գրամ սառցաշաքար, մեկ օր առաջ սատկացրած 7 ճանճ, մեկ ճաշի գդալ կաթ և մեկ հատիկ «Մարշմելոու»: Խառնուրդը թողեք 66 րոպե նստի ու սառի: Մնում է, որ դուք պատրաստաված դարմանը խառնեք այն անձնավորության կերակրին, որի սերն եք տենչում: Կարող եք նաև նրան այդ դարմանի հյութով ներծծված ծրարով անանուն նամակ ուղարկել: Բավական է, որ նրա մատները դիպչեն ծրարին, և փոխադարձ սերը նրա սրտում կբոցավառվի:

Սիրո մեկ այլ դարման

Բաղադրիչները.

1.Յոթնամյա աղջկա աջ ձեռքի ճկույթի ծայրահատվածը, որը պետք է կտրված լինի լիալուսնի գիշերը,

2.շիկամազ հոգևորականի ցայլքի հատվածից չորս մազ, 3.թարմ եղինջ,

4.կիսասատկած ագռավ:

Ջրով լցված տաշտակի մեջ պիտի միզեն երեք վհուկներ, որից հետո ագռավին պիտի այդ տաշտակի մեջ երեք ժամ եփել, ապա ավելացնել թվարկած մյուս բաղադրիչները և կափարիչով ծածկել ու ևս երեք ժամ եփել: Գոյացած խառնուրդը թրմեք մայրամուտին և պահեք հավամրգի փայտից պատրաստված շշերում: Այս հեղուկը խմելու համար պիտանի չէ ու կիրառվում է մաշկին հպվելու դեպքում:

Մելյուզինի սիրո դեղը

Պինդ փակված բանկայում 4 օր կակղեցրեք դաղձի 300 գրամ ծաղկած բողբոջները 80 աստիճանի մեկ լիտր սպիրտում: Այնուհետև ավելացրեք 300 գրամ դաղձի 300 գրամ թորած ջուր, լավ խառնեք, ապա թորեք ջրային բաղնիքում այնքան, որ ստացվի 750 գրամ հեղուկ: Այն լցրեք ապակյա կանաչ շշի մեջ: Համտեսեք անբռնազբոս հաճույքներ ըմբոշխնելու համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1293 | 0 | 0
Facebook