Loading...

Articles

Ես, որ երկիրն էի, ես, որ երկինքն էի

23:20, Monday, 12 July, 2021
Ես, որ երկիրն էի, ես, որ երկինքն էի
    
Ես, որ երկիրն էի, ես, որ երկինքն էի,
Քո տիեզերքն էի մթնում կորած,
Օր ու արևդ էի, քո ապրած կյանքն էի
Եվ քո չապրածն էի՝ թղթին գրած։
Քո շարականն էի և քո սաղմոսն էի,
Քո ասելիքն էի և քո անխոսն էի,
Անժխտելի էի և քո հերքումն էի,
Եթե շվաքդ էի, ես քեզ լքու՞մ էի։
Քո թեականն էի, բայց մաշկիդ տակ էի,
Տևողությունն էի քո չափական,
Քո հույսի դուռն անգամ թե թակեի,
Քո խուլ հնչյունն էի շատ իրական։
Ես քո ամբողջն էի և ես քո կեսն էի,
Քո կեսի կեսն էի, չափը քառորդ,
Ես քո անաչն էի, թե տեսնեի,
Անգամ աղոտ կերպով, ո՞նց եմ ձախորդ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1251 | 0 | 0
Facebook