Loading...

Articles

Ասի մի անգամից ժպտամ խնդաբերին

23:18, Monday, 12 July, 2021
Ասի մի անգամից ժպտամ խնդաբերին
    
Ասի մի անգամից ժպտամ խնդաբերին,
Որ պատահմամբ ինձ չձգի կյանքը,
Երնեկ ասեմ, հազար օրհնանք՝ խնկաբերին,
Նա է ծխում էս աշխարհիս կարգը։
Ում էլ ժպտամ սակայն, չկա արդարացում,
Երբ ապրածս է ձրի ներկայացում,
Միանգամից չեղածին եմ բան հավելում,
Որ ինձ մնա մի կաղ ներհայեցում։
Դեպի ներս եմ ժպտում էլի մի անգամից
Եվ քաշում եմ հանդիպակաց ծամից,
Ինձ լքում է կինը հաջորդ դիմադարձին,
Կրկներգի պես՝ ցավի վերադարձին։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1081 | 0 | 0
Facebook