Loading...

Articles

Սպասումի լույսը

Ina Davidova
Author:
Ina Davidova
17:12, Monday, 12 July, 2021
Սպասումի լույսը
     Գիտե՞ք, հնարավոր է տարիքի հետ աշխարհայացք փոխել: Հա, հաստատ գիտեք: Կյանքի նրբերանգներն ընկալել հասցնում ենք ապրելով, շտապելով ու վախենալով, որ չենք հասցնի: Մեզ հանդիպած լավին ու վատին դասակարգում ու շատերին ճամփա ենք դնում, որ մյուսներին սխալմամբ պահենք: Դե պահելը որն է, պարզապես սխալվում ենք էլի: Ու հետո հաճախ փոշմանում ենք ուշացած: Բայց ասելիքս երկարեց. ուզում էի ասել, որ ես հասկացել եմ. սպասումը լույս է: Մարդ իր ողջ կյանքում պիտի սպասի ու պիտի սպասող ունենա, որ չսխալվի ու չհասցնելուց կամ չհասկացվելուց երկյուղ իսկ չունենա: Սիրեք, սպասեք ու մի վախեցեք:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
906 | 0 | 0
Facebook