Loading...

Articles

«Ես վախենում եմ... երեք օր հետո Աստծո զինվորներն ինձ կգնդակահարեն»

16:36, Monday, 12 July, 2021
«Ես վախենում եմ... երեք օր հետո Աստծո զինվորներն ինձ կգնդակահարեն»

Ընդամենը քսան տարի ապրած ֆրանսիացի գրող Ռայմոն Ռադիգեն (1903 - 1923) հայտնի է «Մարմնացյալ սատանան» և «Օրժելի կոմսի պարահանդեսը» վեպերով: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել «Մարմնացյալ սատանան», վեպը, որը նա գրել է 16 տարեկանում: Թեպետ հեղինակը հերքել է, բայց ապացուցվել է, որ այս ստեղծագործությունը հեղինակի կենսագրության գեղարվեստական շարադրանքն է: Սա մի պատմություն է երիտասարդ ամուսնացած կնոջ մասին, որը դավաճանում է ռազմաճակատում գտնվող ամուսնուն, ընդ որում նրա սիրեկանը տասնվեցամյա դպրոցական է:

Որովայնային ժանտախտից (տիֆ) մահացած վաղամեռիկ տաղանդավոր գրողը, որին 1915 թվականին նկարել է հանճարեղ Ամադեո Մոդիլիանին, մահանալուց առաջ սկսել է զառանցել և իրեն բուժող բժշկին ասել է.

«Ես վախենում եմ... երեք օր հետո Աստծո զինվորներն ինձ կգնդակահարեն»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1354 | 0 | 0
Facebook