Loading...

Articles

Քո մերկությունը՝ ջրերի կարկաչ

15:24, Sunday, 04 July, 2021
Քո մերկությունը՝ ջրերի կարկաչ
    
Քո մերկությունը՝ ջրերի կարկաչ,
Աստղերի ցոլքի միջանկյալ վարկած,
Ենթադրության անստույգ դրույթ,
Վերագլխության դրոշմ ու բնույթ։
Քո մերկությունը փոխադրում եմ
Հին գրաբարից աշխարհաբարի,
Որ ասմունքելիս, թե նմանակեմ,
Բառիս խայտանքը քիչ չհամարեմ։
Քեզանից մնաց մերկամարմինը
Որպես ձորձերիդ հավաքատեղի,
Չիմացա, գիտե՞ս, որ իմ մտքինը
Ոչ և ի դեպ էր և ոչ՝ անտեղի։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1072 | 0 | 0
Facebook