Loading...

Articles

Ֆրանսիացի մաշկաբանի խորհուրդներից. «Քացախի հիմքով լուծույթ»

13:22, Thursday, 01 July, 2021
Ֆրանսիացի մաշկաբանի խորհուրդներից. «Քացախի հիմքով լուծույթ»

Քացախը՝ որպես մաշկն ամրապնդելու կամ տոնուսավորելու միջոց, օգտագործվել է դեռևս Տրոյական պատերազմի ժամանակներում: Առասպելը պատմում է, թե Զևսի և Լեայի դուստրը՝ Հեղինեն, որը եղել է հին հունական աշխարհի երկրորդ գեղեցիկ կինը դիցուհի Ափրոդիտեից հետո, դեմքի թարմությունը պահպանելու համար քացախ է գործածել: Թե այս առասպելը որքան է ճշմարիտ, էական չէ, էականն այն է, որ քացախային հիմքով քսուքն այսօր էլ շատ արդյունավետ է:

Նախ՝ խնամքով մաքրեք ձեր դեմքը, ապա այն ցողեք ու լվացեք երկու բաժակ ջրին ճաշի մեկ գդալ խնձորի քացախ խառնած լուծույթով:

Դուք կարող եք նաև պատրաստել նաև մեկ այլ լուծույթ՝ խառնելով ¼ բաժակ խնձորի քացախը ¼ բաժակ ջրին: Ստացված լուծույթը քսեք ձեր դեմքին ու թողեք չորանա:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1207 | 0 | 0
Facebook