Loading...

Articles

Կահիրեի ՀԲԸՄ «Տեղեկատու»-ն՝ Ազգային գրադարանում

14:40, Wednesday, 30 June, 2021
Կահիրեի ՀԲԸՄ «Տեղեկատու»-ն՝ Ազգային գրադարանում
    
Հունիսի 28-ին Հայաստանի ազգային գրադարանի և Եգիպտոսի Հայկական բարեգործական ընդհանուր միության Կահիրեի մասնաճյուղի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության լայն շրջանակի ապահովման, համաժողովների կազմակերպման, մամուլի թվային պատճենների փոխանակման, մասնագետների փոխադարձ այցելությունների, թվայնացման համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ:
Կահիրեի Երուանդ Աղաթօն գրադարանի գրադարանավար և արխիվների պատասխանատու Մարուշ Երամեանը Ազգային գրադարանին նվիրեց Կահիրեի ՀԲԸՄ «Տեղեկատու» պաշտոնաթերթի 2017-2020 թվականների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև պարբերականի ամենաթարմ համարները:
«Տեղեկատու» -ի այժմյան խմբագիր Մարուշ Երամեանը նշեց, որ պարբերականի հերթական լրակազմը պատրաստ լինելուն պես դարձյալ կուղարկվի Ազգային գրադարանին։ Կահիրեի ՀԲԸՄ «Տեղեկատու» 1956-2019 թվականի բոլոր համարները հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում։ http://tert.nla.am/mamul/Texekatu1955/Table.html
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1774 | 0 | 0
Facebook