Loading...

Articles

Հաղորդավարուհի Սևան Քելեշյանը այս անգամ ֆիլմ է նկարահանել

16:38, Monday, 28 June, 2021
Հաղորդավարուհի Սևան Քելեշյանը այս անգամ ֆիլմ է նկարահանել

Հաղորդավարուհի Սևան Քելեշյանը այս անգամ ֆիլմ է նկարահանել


     Սիրված հաղորդավարուհի Սևան Քելեշյանը շարունակում է հանդես գալ նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով։ Եթե հիշում եք նա Հանրային հեռուստատեսությամբ վարում էր հեղինակային «Ի՞նչ Կ՚ըսեմ, Ի՞նչ Կ՚ըսես» հաղորդաշարը, որը մեծ հաջողությամբ վեր էր հանում արեւմտահայերինի եւ արեւելահայերենի առկա լեզվային տարբերություններն ու նույն բառամթերքի հարուցած տարբեր ընկալումները։ Առօրյա խոսակցական լեզուն հանրությանը մատչելի դարձնելու համար հեղինակը մեկնաբանություններն ու բացատրությունները ներկայացնում էր բեմադրություններով, ապա պարզաբանումներ էին տալիս մասնագետները։ Այս, , մանրուք, , թվացող հարցն արդիական դարձավ Հայաստանի անկախությունից հետո, երբ սերտացան Հայաստան-սփյուռք կապերը և հայության տարբեր հատվածների միջև հաճախակի շփումը։
     Այս անգամ Սևան Քելեշյանը իր ասելիքը որոշել է ներկայացնել ֆիլմի լեզվով։ Շուտով տեղի կունենա նրա հեղինակած «Համեմունքով հայը» ֆիլմի պրեմիերան։
     Տարբեր մշակույթ ունեցող տարածաշրջանային երկրներից ժամանած ու Հայաստանցի երիտասարդներ, ովքեր եկել են լեզվի հարցերով համաժողովի, խմբվել են խարույկի շուրջ ու որոշում են, որ յուրաքանչյուրը խոսի իր բարբառով։ Այստեղից էլ սկսվում է լեզվական զուարճալի անհասկացողութիւնները...
     Ֆիլմում հետաքրքիր անակնկալներ կան։ Նկարահանվել են բոլորիս քաջածանոթ երգչուհի Սիբիլը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը և այլոք։
     «Համեմունքով հայը» ֆիլմը ներկայացնում է մեր հարուստ լեզուն, բարբառները ու դրանցով խոսող հայ մարդու տեսակը։
     Ֆիլմի ստեղծումը հեղինակի կողմից ևս մեկ քայլ է հասկանալի դարձնելու, միավորելու լեզվամշակույթում առկա հարուստ բառապաշարի ընկալումները, դրանց կիրառելիության անսահման հնարավորությունները։

https://www.nidoragir.com/2021/06/blog-post_28.html

https://niderlandakan.livejournal.com/496242.html

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2133 | 0 | 0
Facebook