Loading...

Articles

Ֆիշինգ - կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց

14:45, Monday, 28 June, 2021
Ֆիշինգ - կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց

Ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է։

Այս ուղեցույցում կներկայացնենք, թե ինչպես են այն օգտագործում մարդկանց դեմ ու ինչպես պաշտպանվել ֆիշինգից։

Ֆիշինգի նպատակն է կեղծ էլեկտրոնային նամակով ստացողներին համոզել, որ դա հենց այն նամակն է, որին իրենք սպասում են։ Օրինակ՝ հարցում բանկի անունից, կեղծված հաղորդագրություն որևէ հայտնի ընկերությունից կամ ծանոթներից։

Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում։ Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին։

Ֆիշինգի օրինակ։ Հարձակվողը քողարկվել է առաքումներ կազմակերպող հայտնի DHL կազմակերպության անվան տակ ու հղում կցել հաղորդագրությանը։ Հղումով անցնելու դեպքում պահանջում են մուտք անել էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը և այդպիսով տիրանում են էլ. փստին։


    

Ֆիշինգը կիբերհարձակումների ամենահին տեսակներից է։ 1990-ականներից մինչ հիմա այն լայնորեն կիրառվում է։ Ֆիշինգը անգլերեն «Fish» – ձուկ բառից է, որը ենթադրում է, որ հարձակվողը կարթ է գցում՝ հուսալով, որ զոհը խայծը կուլ կտա։ Տերմինը 1990-ականներին ծագել է հաքերների շրջանակներում։


    

Ֆիշինգային հարձակում կազմակերպողները հաճախ խոստանում են մեծ գումարներ, պարգևատրում, տարատեսակ շահումներ, օրինակ՝ սմարթֆոններ։ Նման հաղորդագրությունները հաճախ տարածվում են հայտնի մարդկանց անունով կեղծ էջերից՝ էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2314 | 0 | 0
Facebook