Loading...

Articles

Խոզը՝ արքայազնասպան

21:14, Sunday, 27 June, 2021
Խոզը՝ արքայազնասպան

1131 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի տասնհինգամյա թագաժառանգ Ֆիլիպը՝ Լյուդովիկոս 6-րդ Հաստլիկի որդին, ձիով անցնելիս է եղել Փարիզի մերձակա մի բլրակի վրայով (այժմ այդ վայրում Փարիզի 4-րդ շրջանի վարչության շենքն է): Այն պահին, երբ նա վարգել է իր մի քանի ուղեկիցների հետ, հանկարծ մի խոզ է վազելով նետվել նրա ձիու ոտների տակ: Վախեցած ձին ծառացել է: Հեծյալն ընկել է գետնին՝ գլուխը խփելով քարին, իսկ ձին տապալվել է նրա վրա: Նույն օրվա երեկոյան արքայազնը մահացել է:

Մի քանի օր անց հրամանագիր է հրապարակվել, որով արգելվել է խոզերին Փարիզի փողոցներում արձակել: Թույլատրվել է միայն Սուրբ Անտուանի վանքի վանականներին՝ պայմանով, որ նրանք խոզերի պարանոցին զանգակ կախած լինեն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1386 | 0 | 0
Facebook