Loading...

Articles

Քո հիշողության սարերի ձյունը

09:13, Wednesday, 23 June, 2021
Քո հիշողության սարերի ձյունը
    
Քո հիշողության սարերի ձյունը
Եվ իմ ձյուներում քո հրապույրը,
Բառերիս մեջ ես ձյունափայլ թվում,
Ձյունս որդնել է և էլ չի թովում։
Շնչակտուր եմ, դեռ ոտք չկոխած
Ձնաբերին եմ երանի ասում,
Զառիկողից վեր աշխարհ կա կորած,
Հետահայաց ես՝ երկնքի թասում։
Եվ հետադարձիդ կրկնության նման
Դեպի քեզ գալիս, անէանում եմ,
Թառով անցնում եմ, հասնում սուրբ լեռան
Բարձրիկ կատարին, ավելանում եմ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
978 | 0 | 0
Facebook