Loading...

Articles

Քո և քո միջև վիհն ահագնանում

22:54, Tuesday, 22 June, 2021
Քո և քո միջև վիհն ահագնանում
    
Քո և քո միջև վիհն ահագնանում,
Փայլդ կորցնում, նոր ես հնանում,
Ինչ դարիճակ ես արծաթով պատել,
Շուքդ ձև չունի, ում կերպն ես հատել։
Մոզ ու բրետի կծածը թույն է,
Խայթին են տալիս, որ ցավդ մեղմի,
Ամառվա կեսին չլսված ձյուն է,
Ճերմակ չի մաղում, որ սևին նեղի։
Բոռի բազմակին չլսված բան է,
Սրա որձն էլ է կեղեքիչ գալիս,
Ձրիակեր չասեմ, եթե անբան է,
Չի էլ հասկանա խաղը քնարիս։
Թե պիտի գնաս, հարցնես ու գաս
Եվ իր մոզռած քամակը շարժես,
Քամին կտանի ատլասներդ խաս,
Որ մերկանքդ բաց ամոթով մնաս։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
824 | 0 | 0
Facebook