Loading...

Articles

Էրդողանը Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ

11:57, Tuesday, 22 June, 2021
Էրդողանը Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ

Թուրքիայի նախագահը տանտիրոջ պես Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է իր աչքերով տեսնի Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքները», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
     Նա նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր փուլ է սկսվել: Ըստ նրա, շատ շուտով Թուրքիան ու Ադրբեջանը այս հռչակագրի շրջանակներում բազմաթիվ համաձայնագրեր կստորագրեն:

«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության հնարավորինս շուտ բացումից մինչեւ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկումը մենք վճռականորեն եւ արագորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ: Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք կանցկացնենք մեր երկրում առաջիկա ամիսներին, նախատեսում ենք ձեռնարկել բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ կապված այդ հարցերի հետ», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան, որն ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եղբայրական հարաբերությունների ամրապնդման շղարշի ներքո փաստացի Ադրբեջանի գաղութացում է իրականացնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1889 | 0 | 0
Facebook