Loading...

Articles

Սեփական լեզուն հարգող ղեկավարները միայն կարող են որակյալ պետություն կերտել

20:52, Saturday, 19 June, 2021
Սեփական լեզուն հարգող ղեկավարները միայն կարող են որակյալ պետություն կերտել

Մ.թ. 14 թվականից Օկտավիանոս Օգոստոսին հաջորդած և մինչև 37 թվականը գահակալած Տիբերիոսը՝ Հռոմի երկրորդ կայսրը, թեպետ տիրապետել է ամբողջ կայսրությունում տարածված հունարենին, թեպետ այդ լեզվով խոսել է հաճույքով ու առանց դժվարության, բայց որպեսզի հասարակության մեջ լատիներենի գործածությունը կարևորի, հատկապես սենատում և այլ պետական հաստատություններում խուսափել է հունարեն խոսելուց: Օտարամոլությունը մերժելու, մասնավորապես օտար լեզվի գործածությունը սահմանափակելու նրա ձգտման մասին վկայել է պատմագիր Սվետոնիոսը:

«Նույնիսկ երբ նրան պետք եղավ արտասանել «մոնոպոլիա» բառը, - գրում է հիշյալ պատմիչը, - սկզբում ներողություն խնդրեց, որ ստիպված է օտար բառ օգտագործել: Իսկ երբ սենատի մեկ որոշման մեջ օգտագործվել էր «էմբլեմ», բառը, նա առաջարկել էր փոխել այն՝ այդ օտար բառի փոխարեն գտնելով մեր բառը, իսկ եթե հնարավոր չէ, ապա հասկացությունն արտահայտել նկարագրական ձևով, մի քանի բառով: Իսկ մեկ զինվորի, որին դատարանում (հունական քաղաքներից մեկի) հունարեն խնդրել էին ցուցմունք տալ, նա հրամայեց պատասխանել միայն լատիներեն»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1187 | 0 | 0
Facebook