Loading...
Վկոնտակտե

Articles

Ոսկե սոլեր, անհոգ օրեր, ճլորթի

11:38, Saturday, 19 June, 2021
Ոսկե սոլեր, անհոգ օրեր, ճլորթի
    
Ոսկե սոլեր, անհոգ օրեր, ճլորթի,
Մերկն արկանիր, նմուշը առ բնորդի,
Եթե մեկ է արձագանքը քանորդի,
Անցածին է, որ պիտի բան հաջորդի։
Ինձ տարուբեր քո լողակին ժամանակ,
Առանց թևճակ, առանց մակույկ ու նավակ,
Եթե սուրբ եմ, չունեմ մի այլ նմանակ,
Հուշերիս թող մեղրահաց ու նկանակ։
Մի միտք ունեմ, որ պարգև ես համարել,
Մի գիրկ ունեմ, չես էլ փորձել համառել,
Իմ հորձանքում, հիշիր, ո՜նց ես վարարել,
Հանգերգիդ մեջ դաշտաքանդ մի հորովել։
Սիրտս քանդել, ապա նոր ես հավաքել,
Որ զարկերը առաջանցիկ իմանաս,
Անկարգ մի բան բա ինչու ես հավանել,
Շփոթահար դարձյալ պիտի լրանաս։
Ոմանց ներսի սատանային ես կորզել,
Իրենց դյութել, սակայն ինձ չես համոզել,
Շան նման ես, թաթ ու կրունկ չես լիզել,
Սնափառից էն հռչակս չես խզել։
Քո ընթացքում ի՞նչ էր կյանքս հանապազ,
Ողջը մեկ էր՝ մանրախճի պես ավազ,
Ասի գիրս թողնեմ թեկուզ սևագիր,
Ասիր, գնա, դեռ տաղերդ հավաքիր։
Շատ անգամ եմ համասփյուռը պատկերել
Անհոգության համապարփակ նույն ծիրում,
Ճլորթուց զատ, ոսկե սոլերով գերել․․․
Էն սիրունին հիմա ես էլ չեմ սիրում։
Դե, կանգ առ, ժամանակ, եթե չքնաղ ես․․․

    
5Սլավիկ Բաբայան, Անահիտ Մարգարյան և ևս 3 հոգի-ը
    

    
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
469 | 0 | 0
Facebook