Loading...

Articles

Չիմացա ինչ կար մտքիդ

08:02, Saturday, 19 June, 2021
Չիմացա ինչ կար մտքիդ
    
Չիմացա ինչ կար մտքիդ,
Եվ սա քեզ ինչ է տալու,
Տկլոր է նաև հոգիդ,
Թե սրա մահն ես լալու։
Չարենցից մի տաղ առաջ
Նարեկի ողբը կարդա,
Հանգերով գրիր անաչ,
Նոր ասա շուքդ դարձա։
Իմ շուքը, իմ երանին,
Այն փառքը, որ չունեցա,
է, գտա՞ր քո երամին,
Թե՞ իզուր քեզ մոռացա։
Աշխարհս ծուռ ու պատիր,
Մարմինդ մոմով պատիր,
Թե կայրվես, կորդ հատիր
Բաքոսից դեպի սատիր։
Չար աչքի հանկարծ չգաս,
Որ թարթեն բու ու հոլոլ,
Քո գինը դու էլ կզգաս,
Այս և այն կյանքում մոլոր։
Ինչ անցնի՝ մի ակնթարթ,
Ինչ մնա՝ պարզ է, կամ բարդ,
Հիմա դու ո՞րն ես ընտրում,
Թե՞ ես եմ ապուշ կտրում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
849 | 0 | 0
Facebook