Loading...
Ինսթագրամ

Articles

Թակում եմ դուռս, չկամ

07:57, Saturday, 19 June, 2021
Թակում եմ դուռս, չկամ
    
Թակում եմ դուռս, չկամ,
Գոյություն ունեմ արդյո՞ք,
Մի անգամ եթե չզգամ
Եվ չասեմ գոհության աղոթք։
Իմ սրբի տունը դատարկ,
Փոշին եմ քամուն տվել,
Հուշերիս համար թակարդ՝
Անդրադարձ կապն է խզվել։
Եղե՞լ ես, թե՞ չես եղել,
Ապրում ես ո՜նց պատահի,
Քե՞զ էլ են ինձ պես նեղել,
Անբերմունք և պատճառի։
Բախում եմ դուռդ, չկաս,
Դատարկ է սրբատեղիս,
Հոգետան պատերը վրաս
Փլվում են քեզ հիշելիս։
Չեմ սիրում այս կյանքը սուտ,
Խոնջանքը այս ձախավեր,
Անսիրտ եմ ապրում, անփույթ,
Ինչ սիրտ է, որ չցավեր։
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
727 | 0 | 0
Facebook