Առձեռն հավաքածուում է պահվում նաև Անկախության տարիներին լույս տեսած ու մեծ պահանջարկ ունեցող մամուլը: Հավաքածուն ստեղծվել է 2017 թվականին՝ ընթերցողների սպասարկման որակը բարձրացնելու, նրանց գործը հեշտացնելու նպատակով: Առձեռն հավաքածուում կարելի է գտնել նաև շատ ավելի վաղ հրատարակություններ։ Ի դեպ, բաց դարակներում դրված թերթերի հիմնական մասը թվայնացված են և հասանելի «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում։
http://tert.nla.am/