Loading...

Articles

Ժողովուրդը մերժել է և՛ կապիտուլյացիան, և՛ երկրի նոր իշխանության դավաճանությունը

16:15, Saturday, 12 June, 2021
Ժողովուրդը մերժել է և՛ կապիտուլյացիան, և՛ երկրի նոր իշխանության դավաճանությունը

Բանվորներն աշխատել են մեծ ջանասիրությամբ, ուսանողներն ու դասախոսները պարեկային ծառայություն են կատարել քաղաքային ամրություններում: Ամբողջ Ֆրանսիայում կամավորական պարտիզանական ջոկատների հավաքագրում է կատարվել: Կամավորները հատկապես մեծաքանակ էին Փարիզում: Փարիզյան հրացանակիրների կազմակերպիչն ու ղեկավարը եղել է դաշնակահար ու կոմպոզիտոր Ջենարիո Պերոլին: Գրող Պոնսոն դյու Տերայլը դարձել է Օռլեանի ազատ հրաձիգների գումարտակի հրամանատար: Հանուն հանրապետական Ֆրանսիայի պատվի ու անկախության մարտնչել են այլ երկրների ազատասեր մարդիկ: Օրինակ՝ իտալացի հայրենասեր Գարիբալդին կազմավորել է «Վոգեզների բանակ» -ը, որը գրեթե ամբողջությամբ կազմված է եղել ազատ հրաձիգներից:

1870 թվականի հոկտեմբերից պարտիզանական պատերազմը տարածվել է գերմանացիների օկուպացրած բոլոր շրջաններում: Պարտիզանների հերոսության բազմաթիվ փայլուն օրինակներից մեկը եղել է Շատոդեն քաղաքի պաշտպանությունը, երբ 1300 ազատ հրաձիգները հաջողությամբ կասեցրել են հակառակորդի 10 հազարանոց բանակի առաջխաղացումը: Պարտիզանական ջոկատներն այնքան ուժեղ են եղել, որ նույնիսկ քաղաքներ են գրավել: Օրինակ՝ Գարիբալդին գրավել է Դիժոն և Գրե քաղաքները: Պարտիզանները պայթեցրել են երկաթուղային կամուրջներ, թշնամուց խլել են սպառազինություն ու պարեն:

1871 թվականի հունվարի 28-ին Տրյուշոն դավաճանաբար զինադադար է կնքում Պրուսիայի հետ: Շուտով ազատ հրաձիգների ջոկատներն արձակվում են, բայց որոշները պահում են իրենց զենքերը և հետո գործուն մասնակցություն են ունենում Վերսալում ստեղծված դավաճանական կառավարության զորքերից Փարիզը պաշտպանելու գործում:

Ազգային պաշտպանության կառավարությունը վախեցել է, թե բանվորները զենքը կուղղեն իրենց բուրժուազիայի դեմ: «Ազգային պարտքի և դասակարգային շահերի միջև ընտրության կատարելու հրամայականի առջև հայտնված ազգային պաշտպանության կառավարությունը, - գրել է Մարքսը, - ոչ մի րոպե չտատանվեց. այն վերածվեց ազգային դավաճանության կառավարության»: Գեներալները կազմակերպում են պաշարված քաղաքից հարձակումներ պրուսական զորքերի վրա, որպեսզի ազգային գվարդիականները ջախջախվեն և արնաքամ լինեն: Արտաքին գործերի նախարար Ժյուլ Ֆավրը սեպտեմբերի 18 – 20-ին գաղտնի բանակցություններ է վարում Բիսմարկի հետ հաշտություն կնքելու համար: Կառավարության դավաճանության մասին լուրը հասնում է բանվորությանը, և Փարիզի 20 օկրուգներում ստեղծվում են զգոնության կոմիտեներ: Յուրաքանչյուր կոմիտեից չորսական ներկայացուցիչ է ուղակվում Կենտրոնական դիտարկման խորհուրդ: Այս կերպ ձևավորվում է քսան օկրուգների Կենտրոնական կոմիտեն, որն սկսում է հետևել կառավարության գործունեությանը:

Բայց կառավարությունը շարունակել է դավաճանական քաղաքականությունը: Հոկտեմբերի 27-ին գեներալ Բազենը դիտմամբ պրուսներին է հանձնել Մեց ամրոցը 170 հազար զորքի հետ միասին: Այս դավաճանությունը ոտքի է հանել ժողովրդական զանգվածներին: Հոկտեմբերի 31-ին Փարիզի բանվորներն ու արհեստավորները շարժվել են քաղաքապետարան՝ «Կորչի՛ Տրյուշոն», «Կեցցե՛ Կոմունան» բացականչություններով: Ժողովորդը ներխուժել է քաղաքապետարանի շենք և հայտարարել է կառավարությունը տապալված: Շուտով ապստամբ ժողովրդին է միացել ազգային գվարդիայի գումարտակներից մեկը: Առաջարկվել է ստեղծել հասարակական փրկության կոմիտե: Մինչ ստեղծվում էր այդ կոմիտեն, գեներալ Տրյուշոն համախմբել է գյուղերից եկած տգետներին և գրավել է քաղաքապետարանի շենքը:

Այս ընթացքում ազգային գվարդիականները՝ բանակչության աջակցությամբ, հետ են մղել գերմանացիների կատաղի գրոհները: Բայց փարիզցիների պարենային վիճակը կտրուկ վատացել էր: Առևտրականները թաքցրել էին սննդամթերքը, և բանվորները քաղցի էին մատնվել: Հունվարի կեսերին ալյուրի պաշարը քաղաքում արդեն վերջանում էր: Օրվա համար յուրաքանչյուրին տրվել է 30 գրամ հաց, որը ստանալու համար կանայք ստիպված հերթ են կանգնել առավոտյան ժամը հինգից: Շան կամ կատվի 300 – 400 գրամ միսը վաճառվել է հինգ ֆրանկով, մեկ կոճղեզն արժեցել է 50 ֆրանկ: Քանի որ վառելիք չի եղել, մարդիկ կտրել են զբոսայգիների ծառերը: Գերմանացիների ռմբակոծությունները մեծ ավերմունք են կատարել քաղաքում, և շատերը զրկվել են տնից: Փակվել են շատ ձեռնարկություններ, և պաշարված Փարիզում աճել է գործազրկությունն ու ծայրահեղ աղքատությունը:

Եվ այս պայմաններում կառավարությունն ուղղակի դավաճանական քայլ է կատարել՝ 1871 թվականի հունվարի 28-ին պրուսների հետ կապիտուլյացիայի պայմաններով զինադադար է ստորագրել, որի համաձայն թշնամուն պետք է հանձնվեին Փարիզն ու նրա ամրությունները, թեպետ Ֆրանսիայի ռեսուրսները դեռ հնարավորություն էին ընձեռում շարունակել պայքարը զավթիչների դեմ: Զինադադարը կնքելուց հետո, շտապելով ամրապնդվել, իշխանությունը փետրվարի 8-ին Ազգային ժողովի ընտրություններ է անցկացրել: Միապետականներն ու հոգևորականները հրահրիչ լուրեր են տարածել, թե բանվորները չեն ցանկանում աշխատել, այդ պատճառով էլ պնդում են, որ պատերազմը շարունակվի: Նրանք գյուղացիությանը համոզել են, թե սոցիալիստները ցանկանում են խլել իրենց հողերը: Այսպիսի քարոզչության արդյունքում Ազգային ժողովում ընտրվել են միայն կալվածատերերը, խոշոր բուժուազիայի ներկայացուցիչները և միապետական տրամադրություններ ունեցող հոգևորականները: : Ազգային ժողովի առաջին իսկ նիստը, որը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, հրաժարվել է Ֆրանսիան հանրապետություն ճանաչել:

Նկարում՝ կոմունարների զինվորական համազգեստները:


    

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1447 | 0 | 0
Facebook