Loading...

Articles

Մահս թերթեցի, որ կյանքս ապրեմ

12:08, Saturday, 12 June, 2021
Մահս թերթեցի, որ կյանքս ապրեմ
    
Մահս թերթեցի, որ կյանքս ապրեմ,
Ասին, հղի է քո սիրած կինը,
Սրտիս պես քանի նույն գծով ճաքեմ,
Սա՞ էր մեղքերիս հատուցման գինը։
Սարոյանական էլ սիրտ չմնաց,
Որ լեռան փեշին գոնե բաբախեր,
Թե չդալկանար, մաղձոտ, անիմաց,
Շան նման մնար, քիթը չկախեր։
Տերևաթափի ծերունի շունը
Հագել էր աշնան արևի գույնը,
Իմ կաղկանձն ուրիշ մի շան կպցրեց,
Օր ու արևս շունը կրկնեց։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
907 | 0 | 0
Facebook