Ազգային գրադարանը` բանասերի առաջին տուն
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ-ն Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպում է միջոցառում՝ նվիրված բանասերների օրվան
Մենք ցույց ենք տալու բանասիրության կարևորությունն ու արդիական լինելը բոլոր ժամանակներում:
Պատրաստել ենք հումորային փոքրիկ անակնկալ մեր բանասեր հանդիսատեսի համար
Անցկացնելու ենք խաղ-մրցույթ, որին մասնակցելու են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները: Դե ինչ, հունիսի 14-ին՝ ժամը 15: 00-ին, Հայաստանի ազգային գրադարանում մենք սպասում ենք քեզ, որ օրդ հիշարժան դառնա, և դու ավելին իմանաս բանասերի կոչման և դերի մասին
Մուտքն ազատ է
Սիրենք իրար բանաՍԵՐաբար