Loading...

Articles

«Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921) . Reports from the U.S. Press»

14:40, Tuesday, 08 June, 2021
«Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921) . Reports from the U.S. Press»
    
Մխիթարյան միաբանության միաբան Վահան Ծ. վրդ. Օհանեանը և գիտաշխատող Արա Քեթիպեանը Հայաստանի ազգային գրադարանին են նվիրել
«The Armenian genocide. Prelude and aftermath.As reported in the U.S. press.The Washington post. Volume 1 /1890-1915/», 2021, 881 p.
«The Armenian genocide. Prelude and aftermath. As reported in the U.S. press. The Washington post Volume 2 /1916-1922/», 2021, 885-1738 p գրքերից 25-ական օրինակ։
Արա Քեթիպեանի կազմած նոր գիրքը՝ «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921) . Reports from the U.S. Press» ևս հեղինակը նվիրեց գրադարանին։
«Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում» աշխատությունում ներկայացվում է հայ-թաթարական ընդհարումների վերաբերյալ ամերիկյան առաջատար վեց թերթերի՝ (The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times և The Washington Post) 1905-1921 թթ. հրապարակումները: Գիրքը լույս է տեսել 2020 թվականին:
Գրքի հեղինակ Արա Քեթիպեանի խոսքով գիրքը «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» բազմահատորյակի գաղափարական շարունակությունն է:
Ստացված գրքերը ոչ միայն պատվավոր տեղ կգտնեն Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում, այլև գրադարանի գրքափոխանակության շրջանակներում, անհատույց կտրամադրվեն Մատենադարանին, ՀՀԳԱԱ հիմնարար գրադարանին, Հայաստանի մարզային և արտասահմանյան մի քանի խոշոր գրադարաններին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1346 | 0 | 0
Facebook