Loading...

Articles

Երևանը բացիկներում։ Ցուցադրվումէ Գրատպության թանգարանում

12:52, Tuesday, 08 June, 2021
Երևանը բացիկներում։ Ցուցադրվումէ Գրատպության թանգարանում
    
Պատկերազարդ բացիկներ ուղարկելու գաղափարը ծնվել է Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ, երբ ֆրանսիացի և գերմանացի զինվորները հարազատներին ուղարկվող ծրարների մեջ սկսեցին պատկերավոր քարտեր դնել: Ինչպես և յուրաքանչյուր լավ գաղափար սա էլ անմիջապես տարածում գտավ: Թե որտե՞ղ տպագրվեց առաջին բացիկը միանշանակ չէ՝ ֆրանսիացիները պնդում են, որ առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ Լեո Բենարդոն, գերմանական վարկածի համաձայն պատկերազարդ առաջին բացիկի հեղինակը գրավաճառ Ա․ Շվարցեմն էր...
Թե որտեղ ծնվեց բացիկը, ըստ էության, այնքան էլ կարևոր չէ, քանի որ բացիկների տպագրությունը շատ արագ տարածվեց աշխարհի շատ երկրներում՝ Անգլիա, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Դանիա, Նիդերլանդներ եւ այլն: Ռուսաստանում առաջին բացիկը լույս է տեսավ 1872 թվականին, իսկ առաջին սովետական բացիկները՝ 1917 թվականի նոյեմբերից։
Հետաքրքիր ու բովանդակային բացիկների տասնյակ օրինակներ են պահվում Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում։
Իսկ The Museum of Printing / Գրատպության թանգարանում ցուցադրվում են Երևանի տեսարժան վայրերը պատկերող այս բացիկները, որոնք 1954 թվականին տպագրվել են Մոսկվայում:
Հետաքրքիր է, որ 1905-1907 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ճամանակ և ավելի ուշ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուս և ճապոնացի զինվորականներ գերատեսչությունները զուգահեռաբար թողարկեցին պատրաստի տեսքով զինվորական բացիկներ, որը միայն պիտի ստորագրեին և ուղարկեին հասցեատիրոջը։ Ճապոնական բացիկի պատրաստի տեքտը հետևյալն էր․
«Հայտնում եմ, որ կենդանի եմ և առողջ։ Հասցե չեմ գրում, որովհետև չգիտեմ, որտեղ կգտնվեմ վաղը, բայց ձեր նամակները կհասնեն ինձ, եթե ճիշտ արտատպեք փոստային կնիքը։ Խոնարհվում եմ հարազատներիս և ծանոթներիս առջև» ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1064 | 0 | 0
Facebook