Loading...

Articles

Առաջին օրվա նախորդող օրը

16:52, Monday, 07 June, 2021
Առաջին օրվա նախորդող օրը
    
    
Հոգելույսի իմ մարմինն էր նյութը տարրական
Եվ սկիզբն էր ոչնչի մեջ՝ բանը առնական,
Մենավորիկ մի հույզ մնաց ինձ այդ օրերից,
Դու ժպտում ես, ես հրճվում եմ նորից ու նորից։
Ինձ ասում ես, թե լուսնկա ծիրն է երկարում
Եվ չգիտես, ինչ երկիր է բնանկարում,
Ես ասում եմ, որ ջրերին անթարթափ նայես,
Ինչ իմանաս, դեպի արեգ էլ երբ կնավես։
Մոլոր ակն այս Տիրոջ կամքով քանի արարվի,
Ինձ կփնտրես Հրատին մոտ, Երևակից ցած,
Քանի պարսեկ պիտի անցնի, որ օձն արքայիկ
Իմացության ծառից ջնջի տեսարանն անցած։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1014 | 0 | 0
Facebook