Loading...

Articles

Խելքս մաղվելուն բան չի մնացել

16:51, Monday, 07 June, 2021
Խելքս մաղվելուն բան չի մնացել
    
Խելքս մաղվելուն բան չի մնացել,
Եթե սիրել ես, ապա ուրացել,
Մտաբերել ես, հետո մոռացել,
Քանդել ես սիրտս ու չես հավաքել։
Թե որ և ոնցի այս միամարտում
Ծափկոտրուկն էլ է կարմրագույն կակաչ,
Վերջ տալու նման ոնց ես ավարտում,
Հանգավորում ես ու կարդում կամաց։
Եվ մտքիդ մեջ ես կյանքս ասմունքում,
Ինչ էլ հորինեմ, ավարտը նույնն է,
Թե տրոհում ես, սրա արդյունքում
Մուգը կարմիրից դեռ շառագույն է։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1318 | 0 | 0
Facebook