Loading...

Articles

Սրբաձայնության և սիրո գինը

16:24, Monday, 07 June, 2021
Սրբաձայնության և սիրո գինը
    
Սրբաձայնության և սիրո գինը,
Թե ղումաշ կինն է քո թանկագինը,
Նա է ով ծածան, թափանցիկ գալիս, -
Ես էլ եմ անգին, - ու ո՜նց է լալիս։
Այս քաղաքն էլի քո գույնն է հագել,
Մի սուտլիկ քամի թախիծս է ցրում,
Նույն գծով էլի ամոթխած ճաքել
Եվ թե որ սիրտ է, ինչու՞ չի ցավում։
Կարմիրին տվող դեղնավուն ժպիտ․
Ծեքծեքուն լույսի նազանքից բացի,
Առատացել է դալուկը դեմքիդ,
Շեկ պատրանքների և ցորեն հացի։
Դու շաղ գալով ես համասփյուռ անգին,
Աքսիոմատիկ ես, չասեմ անքնին,
Երբ ամենուր ես հայացքիս ծիրում,
Ինքնաուրաց եմ ես էլ քեզ սիրում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
774 | 0 | 0
Facebook