Հայաստանի ազգային գրադարանի հարուստ ֆոնդը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ։ Համալրվող գրքերի մի մասը գրադարանը ձեռք է բերում գնման միջոցով, մի մասը՝ նվիրատվությունների։ Վերջերս Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրադարանին է նվիրել «Ախթալայի Սուրբ Աստվածածին Վանքը», «Պղնձահանքի՝ Սուրբ Աստվածածին Վանքը», «Ռումանահայ գաղութը» գրքերը:
Մայիս ամսվա համալրված
#նոր_անուն գրքերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի՝ nla.am-ին «Նորություններ «բաժնի «Նոր գրքեր/համալրումներ» ենթաբաժնում։
Ցանկում ներկայացված են բացառապես այն գրքերը, որոնք գրադարանի ֆոնդերում մինչ այս չեն եղել։ Ի դեպ, սեղմելով գրքի վերնագրի վրա՝ կտեղափոխվեք
#Հայաստանի_գրադարանների_համահավաք_գրացուցակ, որն ավելի կհեշտացնի գրքի առցանց պատվերի գործընթացը։