Loading...

Articles

Մի տխուր պահի ինձ կթևանցի

08:02, Wednesday, 02 June, 2021
Մի տխուր պահի ինձ կթևանցի
    
Մի տխուր պահի ինձ կթևանցի
Երկարատեսի Աստղիկը չքնաղ,
Անճառապատկեր Աստղիկը անհաս,
Հավերժահարսի նման թափանցիկ։
Վեր ունեմ, ասի, սիրտս իր խոռից,
Արյունով գրեմ տաղերս նորից,
Իր հետագծին անընդհատ կորի,
Արտապատկերեմ ցնցումներս էլի։
Սևեռված կետ է իմ տխրությունը,
Քանի հայացքիս դուռը չեմ կողպել,
Շշուկով ասեմ, անձայնությունը
Ինձանից առաջ ինձ է կողոպտել։
Ես ինձ եմ պարտվել այս բախտախաղում,
Նրան սիրելը ակնհայտ մեղք էր,
Հրապուրանքի տափ ու տարաղում
Իմ տանուլ տալը երբեք չեմ հերքել։
Եվ երբ մենության առապարից ցած
Անկումիս ծեսին կարգ եմ սահմանել,
Մտաբերել եմ օրերս անցած,
Երբ իմ վախերը ինքն է այպանել։
Դեպի իրեն է ինձ հրապուրել,
Իմ ուշքն ու միտքն է իրենով արել,
Խունկի նման է իմ շուրջը բուրել,
Եվ մահվան պարն իմ կրակոտ պարել։
Լուսնալիրի հետ ինձ հմայել է,
Որ իմ տաղերի կնոջը գտնեմ,
Յոթ շրջան հետո թե կարկամել է,
Հուշիս փարվել է, որ ինձ չգետնեմ։
Ամեն անգամ նրան ուշաբերում,
Սրճանոցից ներս եմ հրավիրում,
Մի հայացք կա, որ չեմ լուսաբանում,
Մի ժպիտ կա՝ մնաց հին օրերում։
Մի աթոռ կա, ուր թե հապաղել է,
Շրջազգեստի փեշն է դեռ հարդարում,
Նույն բան արել, ապա հաճախել է,
Ապշահար եմ ու էլ չեմ դադարում։
Չեմ դադարում, հոգիս, քեզ տարփողել,
Չափից դուրս եմ ես էլ սիրահարված,
Իմ վեհությունն եմ անցյալում թողել,
Բայց էլ մահին չեմ նույն սիրով փարված։
Վեր ունեմ էլի սիրտս իր խոռից,
Քանի արյունս լավ չի մակարդվել,
Դուք էլ լուր չունեք զիգզագ ու կորից,
Մի կիսատ բան կա, որ չի հասկացվել։
Սիրո մի այլ խորան խորանարդի
Ներգծում եմ նրա պատկերը սուրբ,
Ծնկի բերած մահը թող սակարկի,
Թե անոսըր կինը ինչքան է նուրբ։
Երազներիս նման պարբերաբար,
Վերհուշիս մեջ՝ քաղցր հիշողություն,
Այս աշխարհից խամրած ով հեռանար,
Մեղքի թե գար՝ ներում և թողություն։
Բայց մինչև այդ քանի շնացող կին
Ինձ փրկում են անուր գոյությունից,
Ես չգիտեմ ինչ կա նրանց մտքին,
Երբ պատմում են իրենց շնությունից։
Անառակի քանի դարձ ու շրջան,
Քանի պտույտ պիտի էլ հոլովվի,
Քար են կտրում ծովում բուստ ու մնջան,
Հանկարծ մեկը խաբված չմոլորվի։
Միահաղույն ինչ կա զարմանալի,
Քանի մեկը ցամաք սիրահար էր,
Մի գիշեր էր, եթե արթնանայի,
Քո պատկերով կինը ինձ քնարեր։
Քո ցնորքը գինու նման կարմիր,
Վերջալույսի նման հրաբորբոք,
Խանդավառ ես, մթնշաղով արբիր,
Կամ իմ և կամ Տիրոջ կամոք։
Ինչ որ երեկ արիր, երբեք չանես,
Մի սիրտ ունեմ, ինչու՞ չբաբախի,
Թե բարի չես, ասենք, դիցուք չարն ես,
Էլ չափ չտաս ինձ պես մտաբախի։
Թող արևը արևելքից բացի
Գրավչության անտակ տիեզերքը,
Լաց չլինես, որ ինձանից բացի
Ուրիշ փնտրի և չգտնի ելքը։
Մի տխուր պահի ինձ կշրջանցես
Խոթացյալ ժամի շողավարդ չքնաղ,
Անճառապատկեր շողավարդ անծես,
Գիշեր է էլի՝ արդեն քանի տաղ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
956 | 0 | 0
Facebook