Loading...

Articles

Ազգային գրադարանի փոքրիկ հյուրերը

22:01, Tuesday, 01 June, 2021
Ազգային գրադարանի փոքրիկ հյուրերը

Երեխաներն Աստծո պարգևն են, ովքեր կարիք ունեն ոչ միայն սնունդի, հագուստի և տանիքի, այլև ամենաառաջինը` սիրո և ջերմության: Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը խորհրդանշում է անհոգ և ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով:


    

Ինչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար... երգ, պար, խաղեր, վառ գույներ և անկեղծ ժպիտներ:

Այսօր, Հայաստանի ազգային գրադարանում տրամադրությունը նույնպես տոնական էր: Գրադարանը հյուրընկալել էր «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաներին: Գունեղ հագուստներ, գեղեցիկ կատարումներ և բարձր տրամադրություն: Հանդիսատեսը արցախցի փոքրիկներն էին, Ազգային գրադարանի աշխատակիցների երեխաները և Խ.Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:


    

Մոլորակցիները կատարեցին «Երգչուհի», «Սուպեր բոյ», «Թագուհի», «Տատիկ», «Թիթիզ», «Ուսուցչուհի», «Երևան», «Մայրիկն ու հայրենիքը», «Հեքիաթների գիրք», «Ծաղրածու», «Մուլտերի աշխարհում», «Արևիկ», «Չարաճճի», «Ձեռքդ տուր» և այլ հեղինակային երգեր, որոնց հեղինակը «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Զառա Սարիբեկյանն է: Ի դեպ, շուտով լույս կտեսնի Զառա Սարիբեկյանի մանկական երգերի ժողովածուն:

«Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի հիմնադիրն է Անուշ Խաչատրյանը


    

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1575 | 0 | 0
Facebook