Loading...

Articles

Դառը մի համ կա, որ չի փոխանցվում

14:41, Tuesday, 25 May, 2021
Դառը մի համ կա, որ չի փոխանցվում
    
    
Քեզ սահմանում եմ կամ սիրո չափով,
Կամ ցավից խամրած մտքիս պահոցում,
Վարդածոցիդ մեջ՝ սիրո տարափով
Եվ երբ անձնատուր էլ չեմ աղոթում։
Իմ հոգետունը դատարկ ես թողել,
Ածխահամ ինչ կար՝ քիմքիս է թառել,
Հիմա քո գիրն եմ խազագիր կարդում,
Անակնկալից աչք էլ չեմ թարթում։
Տաղերիդ մեջ ես թե ինձ կորցրել
Եվ շաղ գալով ես տագնապս ցրել,
Կիսատ մի հույզ կար, որ չես փոխանցել,
Միջովս անցել, բայց չես թափանցել։
Չես ձուլվել, հոգիս, քնարիս լարին,
Միասայրի էր հանգդ՝ սակուրին,
Ինձ սիրելով ես քեզանից զատել,
Մի դառը լաց կար՝ արցունք չես թափել։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
976 | 0 | 0
Facebook