Loading...

Articles

Ազգային գրադարանը լուծում է մարզային և համայնքային գրադարանների համալրման խնդիրները

22:30, Monday, 24 May, 2021
Ազգային գրադարանը լուծում է մարզային և համայնքային գրադարանների համալրման խնդիրները
     Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ՀՀ մարզային գրադարաններ այցերը և գրականության նվիրատվությունները։ Մայիսի 21-ին գրադարանի աշխատակիցները եղան Արագածոտնի մարզային գրադարանում:
     ԿԳՄՍ նախարարության պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 80 միավոր գրականություն, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության հավաքածուից 58 միավոր գրականություն հանձնվեց Արագածոտնի մարզային գրադարանին։
     ՀԱԳ գրքափոխանակության հավաքածուից գրականություն նվիրաբերվեց նաև Արագածոտնի մարզի Կարբիի համայնքային գրադարանին (50 միավոր), Փարպիի համայնքային գրադարանին (61 միավոր), Օշականի Ժ.Աբելյանի անվան համայնքային գրադարանին (29 միավոր) և Արագածավանի համայնքային գրադարանին (50 միավոր): 2021 թվականին Հայաստանի ազգային գրադարանը արդեն մեծաքանակ գրականություն է նվիրել Տավուշի մարզային և համայնքային գրադարաններին, դպրոցական գրադարաններին, Կոտայքի մարզային և հայնքային գրադարաններին և Արմավիրի մարզային և համայնքային գրադարաններին: Այս տարի այցեր են նախատեսվում նաև Շիրակի և Լոռու մարզային և համայնքային մի շարք գրադարաններ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1387 | 0 | 0
Facebook