Loading...

Articles

… Լավ է լռել գեղեցիկ

11:01, Saturday, 22 May, 2021
… Լավ է լռել գեղեցիկ

… Լավ է լռել գեղեցիկ

Քան բղավել դատարկ


    

Մի լուսի՜ն էր երգեցիկ

Ու մի օ՜ր էր՝ ուրբաթ,

Երբ արևը մոլորվե՜ց ու խոր ձորը ընկավ:


    

Լռության մեջ խորհրդավո՜ր

Ճչա՛ց մեկ այլ լռություն,

Լռությունն այդ կե՜ղծ էր

Կե՛ղծն էլ դարձավ աղմուկ:


    

Մի լուսի՜ն էր երգեցիկ,

Ու մի օ՜ր էր՝ ուրբաթ

Ու մորթվո՜ւմ էր օրը

Բղավոցով դատարկ:


    

Ս. Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2132 | 0 | 0
Facebook