Loading...

Articles

Դու՝ անճառելի հմայքի ցուցիչ

10:41, Sunday, 16 May, 2021
Դու՝ անճառելի հմայքի ցուցիչ
    
Դու՝ անճառելի հմայքի ցուցիչ,
Դու՝ ակնապարար՝ պսպղուն մի քիչ,
Գայթակղության հակինթ ու շողակ,
Եկ, սիրո ծեսին երկուսով խաղանք։
Դու՝ սղնոց կարոտ, անանձուկ աղերս,
Դու՝ անդիմադիր իմ բիլ անրջանք,
Քո գրավչությամբ թե սիրտս խանձես,
Ես էլ կմարեմ քո գրկում անջանք։
Նազելաշուքիդ չքնաղը քիչ է,
Քո նվազելին չի էլ պակասում,
Արուսյակն անգին քո դեպքում ի՞նչ է,
Երբ իմ հեքիաթն ես տաղի պես ասում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
856 | 0 | 0
Facebook