Loading...

Articles

Այն մասին, թե հին Հռոմի զորավարներն ինչպես են վատ կանխանշանների հարուցած վախը զինվորների սրտից հանել

15:11, Tuesday, 11 May, 2021
Այն մասին, թե հին Հռոմի զորավարներն ինչպես են վատ կանխանշանների հարուցած վախը զինվորների սրտից հանել

Կարթագենը նվաճած ու ավերած Սցիպիոնը, զորքերն Իտալիայից Աֆրիկայի ափ հացնելով, նավից իջնելիս սայթաքել է: Տեսնելով, որ զինվորների սիրտը վախ է ընկել, նա իր հաստատակամությամբ ու հոգու վեհափառությամբ սարսափի «աղբյուրը» վերածել է քաջության աղբյուրի՝ հայտարարելով

«Ցնծացե՛ք, զինվորներ, ես ճզմեցի՛ Աֆրիկան»:
     *****

Սայթաքել ու ընկել է նաև Հուլիոս Կեսարը՝ բայց նավ բարձրանալիս՝ դեռ մի ոտքը ցամաքից չկտրած: «Ես պահո՛ւմ եմ քեզ, մա՛յր հող», - ասել է նա՝ վատ նշան համարվող սայթաքումը այնպես մեկնաբանելով, որպես թե մտադիր է նորից տիրել այն երկրին, որտեղից հեռանում է:
     *****

Կոնսուլ Սեմպրոնիոս Գրակքոսը հենց ավարտել է զորքի մարտաշարքի կառուցումը Իտալիայի հյուսիսային ցեղերից մեկի զորաբանակի դեմ, ուժեղ երկրաշարժ է սկսվել: Հռոմեացիներից առավել սնահավատ հակառակորդները խուճապի են մատնվել, մինչդեռ հռոմեացիների զորահրամանատար Սցիպիոնը վստահություն ներշնչող ճառ է ասել՝ զինվորներին ներշնչելով չվախենալ «վատ» նախանշանից ու հարձակվել սնոտի վախից գլուխը կորցրած հակառակորդի վրա: Հարձակումը հաջողությամբ է պսակվել:
     *****

Երբ ճակատամարտից առաջ անբացատրելի երևույթ է տեղի ունեցել՝ հեծյալների վահանները ներսի մասից ու ձիերի կրծքերն արյունապատվել են, զորահրամանատար Սերտորիոսը դա հաղթանակի նախանշան է հռչակել՝ ասելով, թե խոցված թշնամու արյունը սովորաբար վահաններին ու ձիերի կրծքերին է ցայտում:
     *****

Հին հռոմեացիները կարողացել են հաշվարկել, թե երբ է տեղի ունենալու Լուսնի կամ Արեգակի խավարում: Նրանց զորահրամանատարներից մեկը՝ Սուպիցիոս Գալլը, տեղեկանալով, որ ճակատամարտի նախորդող գիշերը լուսնի խավարում է լինելու, որպեսզի զինվորներն այդ երևույթը վատ նախանշան չհամարեն, նախապես նախազգուշացրել է իր զինվորներին՝ հանգամանորեն բացատրելով, թե ինչի հետևանք է այդ խավարումը: Եվ զինվորները համարձակորեն մարտի են բռնվել ու հաղթել են:

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
| | |
380 | 0 | 0
Facebook
COMMENT.am