Loading...

Articles

ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԵՐՔԸ. Կրկին հեծանիվների մասին

22:07, Monday, 10 May, 2021
ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԵՐՔԸ. Կրկին հեծանիվների մասին
    
    

Նիդերլանդներում բնակչությունից (17.28 մլն) շատ հեծանիվ կա (23 մլն) ։ Հեծանիվը նրանց հիմնական փոխադրամիջոցն է. կարող ես մեքենա չունենալ, բայց հեծանիվ պետք է ունենաս։ Հեծանիվների համար առանձին ճանապարհներ, լուսացույցներ, կանոններ, կայանատեղիներ կան շենքերի մուտքերի մոտ։


    
    
Ավելին` հեծանվորդն առավելություն ունի հետիոտների և մեքենաների հանդեպ։ Ամեն բան արված է հեծանվորդի համար. ինչ ասես կգտնես` հատուկ սայլակներ, աքսեսուարներ, զամբյուղներ, երեխաների նստարաններ, պայուսակներ, անձրևանոցներ, տարբեր տեսակի հեծանիվներ (էլեկտրական, բազում անիվներով, երկու ղեկով ...) ։
Հաճախ հեծանվորդի ճանապարհները ձգվում են անտառների, այգիների ու կանալների երկայնությամբ (ինքներդ պատկերացրեք վայելքը) Դե տարածքն էլ իր դերը խաղում է, այստեղ սարեր ընդհանրապես չկան. ի տարբերություն մեր վեհ լեռների, այստեղ հարթավայրեր են։
Իսկ քաղաքներում հեծանվային լուսացույցներ հետիոտների ճանապարհին զուգահեռ, առանձին անվճար կայանատեղիներ կան։
Չնայած հեծանիվների առատությանը` ամենաշատը հենց դա են գողանում. չես կարող հեծանիվդ ուղղակի կայանել, պարտադիր է շղթայով կապես առաջնամասը, իսկ բանալիով ետնամասը։ Այլապես բարձրացնելով ետնամասի անիվը և գլորելով առջևի անիվը` հեծանիվդ թռցնում են... Հեծանիվ ունենալն այստեղ առավելություն է. կարող ես ձեռք բերել սկսած 50€ մինչև 4000€ (կախված վիճակից, մեխանիզմից ու բրենդից):

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
1840 | 0 | 0
Facebook