Loading...

Articles

Անտրոփ իմ սիրտն է կտավին

08:15, Monday, 10 May, 2021
Անտրոփ իմ սիրտն է կտավին
    
Անտրոփ իմ սիրտն է կտավին,
Շվարած կանգնել եմ և մոլոր,
Անհաղորդ բերկրանքին ու ցավին,
Քար կտրել նկարից անսովոր։
Գնացիր, որ ապրեմ անշփոթ,
Չհուզվեմ, չհիշեմ ու թե գամ,
Փողոցի կրկնակիս անամոթ
Շրջանցեմ, չտեսնեմ, անց կենամ։
Խոստացա, որ կապրեմ ինձ հետ հաշտ,
Սիրո և նույն ցավի արանքում,
Չիմացա, աշխարհում ինչն է շատ,
Կտավին իմ սիրտն էր, էլ անկյանք․․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1128 | 0 | 0
Facebook