Loading...

Articles

Հնգամատյանի ջրից փրկվածը ձեռքի շանթառա՞ք

08:11, Monday, 10 May, 2021
Հնգամատյանի ջրից փրկվածը ձեռքի շանթառա՞ք
    
Հնգամատյանի ջրից փրկվածը ձեռքի շանթառա՞ք,
Նրա մեղքերը ձեզ ծանուցվել էր ու հաշվի չառա՞ք,
Քառասուն տարի ձեր քթից բռնած տարավ ու բերեց,
Մորենու թփի էն անմար բոցը բա ո՞նց տարբերեց։
Շրջափակե՞լ էր էդ չարամանկը դյուրահավատին,
Յուղանյութերից երևի իսպառ գլուխ չէր հանում,
Սու՞ր են, թե՞ կրակ․․․ էլ բան չարտոնեք կնակավատին,
Միջնորդն ամեն պահ խոսք շինելով է նաև մահանում։
Հիմա որ գիտեք, ես էլ եմ հանգել մորենու բոցին,
Էլ ունկ չկախեք իմ նմանությամբ մեռելի կոծին,
Աղեբախ քանի նվագածու է իմ սիրով տարվել,
Դուք նախորդն էիք, վերջից եկողն է ինձ սիրահարվել։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1000 | 0 | 0
Facebook