Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:
Քաղաքացիական անձինք`
Էդուարդ Շահգելդյան, Արսեն Ղարախանյան, Բենիկ Հակոբյան, Էլենա Հակոբյան, Սերժիկ Վարդանյան, Էլլա Վարդանյան, Գենադի Պետրոսյան, Յուրիկ Ասրյան, Միշա Մովսիսյան, Անահիտ Մովսիսյան, Նինա Դավթյան, Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
Էրիկ Մխիթարյան, Գագիկ Մկրտչյան, Արայիկ Պողոսյան, Վարդգես Ղազարյան, Յուրի Ադամյան, Արթուր Մանվելյան, Նարեկ Բաբայան