Loading...

Articles

«Մասնագետները հաշվի են առնում էջի գույնը, տառատեսակը և դիրքը ՝ ավելի շատ ընթերցողներ գրավելու համար․դա առանձին գիտություն է» հոգեբան

16:55, Tuesday, 04 May, 2021
«Մասնագետները հաշվի են առնում էջի գույնը, տառատեսակը և դիրքը ՝ ավելի շատ ընթերցողներ գրավելու համար․դա առանձին գիտություն է» հոգեբան
    
Ադրբեջանական քարոզչությունն ուղղված է հասարակությանը կոտրելու, հուսալքելու, ինչպես նաև պառակտելու նպատակին։Ռազմական գործողությունների ընթացքում
     հատկապես կրկնապատկվում է քարոզչամեքենաների գործառույթների շրջանակը։Զարգացում է գնում միանգամից մի քանի թեզերի ուղությամբ՝ ընդգրկելու ավելի մեծ ծավալով թիրախային զանգվածներ։ Հոգեբան Անուշ Կարապետյանի հետ զրույցում փորձել ենք պարզել հակահայկական քարոզչության ընկալումների մեթոդաբանությունն ու հասարակության վրա դրանց թողած ազդեցությունները։

    
-Ռազմական գործողությունների ժամանակ ին՞չն է նախևառաջ ստիպում հուսալքվել հասարակությանը։
-Հասարակությանը նախևառաջ ստիպում են հուսալքվել վատ լուրերը, քանի որ հասարակության մոտ պատերազմի պատկերը ձեռք է բերում այս կամ այն հուզական երանգավորումը ՝ կախված նրանից, թե որքանով է հաջող, ում տարածքում են անցկացվում ռազմական գործողությունները, և իրենց երկրի բնակչության, որ մասն է մասնակցում ֆիզիկապես և հոգեբանորեն:
     Պատերազմների փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ այն զինված ուժերը, որոնց զինվորները թշնամուն տեսնում են որպես կատաղի և ատելի թշնամի, ավելի հաճախ են հաղթում: Ռազմական դրության ընթացքում գերագույն տերության, ռազմական անձնավորության մարդկանց, ինչպես նաև ազդեցիկ
մարդկանց հայտարարությունները, որոնք մեծապես ազդում են հասարակության տրամադրության վրա: Եվ, իհարկե,
նման լուրերը ՝ զոհերի կամ հողերի կորուստների մասին, չեն կարող չհիասթափեցնել հասարակությանը: Այդ պատճառով պետք է տեղեկատվական ոլորտը խիստ հսկողության տակ լինի, թշնամու կողմից տարածվող տեսանյութներն էլ կայծակնային արագությամբ մեզ մոտ չտարածվեն։
    
    
-Երբ ռազմական գործողությունների ժամանակ բացում ենք որևէ հայկական լրատվական ին՞չն է սկզբնապես
ընկալում մարդը՝լուսանկարնե՞րը, վերնագրե՞րը։
-Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը 70−90%) մարդը ստանումէ տեսողության միջոցով: Տեսողական զգայարանի և ուղեղի կողմից ավելի հեշտ և արագ է մեծ պատկեր որսալ, վերնագիրը նախ ընթերցվում է, հետո
վերծանվում և այլն, իհարկե դա վայրկյանների տարբերությամբ է լինում: Դա է պատճառը, որ գովազդներում էլ մեծմասամբ շեշտը դնում են պատկերների, այնուհետև նոր տեքստերի վրա ։ Հասարակության համար նորություններ կազմելիս, իհարկե, մասնագետները հաշվի են առնում էջի գույնը,
տառատեսակը և դիրքը ՝ ավելի շատ ընթերցողներ գրավելու համար, այս մասին նաև գիտություն կա: Թեպետ առաջինը մարդն ընկալում է պատկերը, քանի որ դա հեշտ է և ակնթարթային, պետք է նաև փաստել, որ որքան մարդ
մտավոր զարգացած է, այնքան նրան ավելի շատ գրավում է տեղի ունեցող լուրերի մասին նյութը, քան պատկերները։
-Արդյո՞ք լրատվական նյութերում կարևոր են և պետք է մտածված լինեն անգամ լուսանկարների օգտագործումը։
-Անշուշտ, պետք է նախապես մտածել ամեն հնարավոր խնդրից խուսափելու մասին` սկսած անձի մասին տեղեկատվություն
հաղորդելուց, մինչև հարազատի հույզերի չարաշահումը: Իհարկե կարևոր է նաև պատերազմում շարունակվող գործողությունների մասին լուրերի փոխանցումը: Հեռարձակվող նորությունները պետք է նախապես մշակվեն հենց լրատվամիջոցների
     աշխատողների` սոցիոլոգների, հոգեբանների կողմից` հաշվի առնելովհասարակության վիճակը: Քանի որ հասարակությունը չի կարող չտեղեկանալ առանց պաշտոնական լուրերի:
-Ի՞նչ կարող է առաջացնել մարդկանց ներաշխարհում նմանօրինակ ուսանկարների չարաշահումը։
-Թշնամու առաջնորդի մեծ ու պայծառ լուսանկարների չարաշահումը, իհարկե, մեծացնում է ագրեսիան, չարությունը, հայրենասիրությունը, պատերազմին մասնակցելու
խանդավառության ակտիվությունը: Առաջացնում
է հուսալքություն, ընկճվածություն, կարող է թևաթափ անել, հարազատին խորը ցավ պատճառել և այլն:
    
     -Ըստ Ձեզ ադրբեջանական հակահայկական քարոզչությունը ինչի՞ն է ուղղված հատկապես։
-Հակահայկական քարոզչությունը կարծում եմ ուղղված է հատկապես մեր կամքի ուժը կոտրելուն, ինչպես նաև ներքին
մասնատման, երկիրը ներսից թուլացնելուն։Նրանք փորձում են սեփական երկրի ներսում բնակչության մոտ ձևավորել
օտարության, դժգոհության պատկերներ։Ադրբեջանական
քարոզչությունը հանգեցնում է նրան, որ կրկին շրջանառվում է հայ ժողովրդի ցեղասպանության, ինչպես նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հողերին տիրելու մասին թեմատիկան։
    
    
-Հասարակական ո՞ր խավերն են առավել հաճախ հայտնվում ադրբեջանական քարոզչության թիրախում։
-Կարծում եմ, ամենից առավել ադրբեջանական
քարոզչության թիրախակետում հայտնվում է հենց ժողովուրդը: Նմանատիպ խորամասշտաբ հարցերում ընտրվում է ինչու հենց ժողովուրդը, քանի որ նրա միջոցով կարելի է շատ բաներ փոխել` հեռացնել առաջնորդի, նորին նշանակել, կարգեր փոխել և
այլն: Ժողովրդին կարծեցյալ շահավետություն խոստանալով կարելի է ստանալ նրա աջակցությունը ուղիղ և անուղակի ձևով: Պաշտոնյային ավելի բարդ է մանիպուլացնել, քանի որ նա ամեն բան ավելի լավ գիտի բուն աղբյուրներից, իսկ եթե սեփական շահն է հետապնդում, առավել անիմաստ է դառնում, այդ
դեպքում ավելի արդյունավետ կլինի «գնել» նրան:
    
    
-Լրատվական նյութերն ընթերցելիս ի՞նչն է հատկապես թողնում իր ազդեցությունը։
-Այն ամենն ինչը բուռն բացասական հուզականություն է առաջացնում` մարդկային, տարածքային կորուստների մասին լուրերը, հուշակոթողների ոչնչացման մասին, առանձնակի դաժանության ցուցաբերման և այլն: Եթե մենք ընթերցում ենք, որ մեր մեր զինվորներին կամ գերիներին տանջել կամ սպանել են առանձնակի դաժանությամբ, դա միանգամից թողնում է հստակ իր ազդեցությունը․մեկ այլ է երբ ընթերցում ենք, որ հայկական կողմ ունի այսքան զոհ, մեկ այլ բան է երբ մենք ընթերցում ենք թե ինչպես կամ ինչ պայմաններում են սպանվել նրանցից յուրաքանչյուրը։
    
    
-Հոգեբանական տեսանկյունից տեղի՞ն է պատերազմական իրավիճակում հառակորդ երկրի ղեկավարի խոսքի մեջբերումը։
-Լրագրողական նյութերում հակառակորդ երկրի
որևէ ներկայացուցչի հայտարարությունները, քաղաքական որոշիչ կարևոր հանդիպումները, իրենց մեջ ներառում են ուժի և, ուժի ցուցադրումները այն երկրի նկատմամբ, որի հետ
ռազմական իրադարձություններ են անցկացվում: Նման ցուցադրական հոդվածների հայտարարությունները ջնջում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքական
անգրագիտությունը, որոնք նման են փոքր
խոսակցությունների։Իհարկե այդ հայտարարությունների դրդապատճառն է ՝ ստիպել թշնամու իշխանություններին բանակցել հուզական տեսանկյունից: Նման
հոդվածները այլ կերպ են ազդում պատերազմական կողմերիքաղաքացիների վրա, մի կողմից ՝ հուզական ագրեսիան, մյուս կողմից ՝ ներշնչում։
    
    
-Լուսանկարներ, վերնագիր և բովանդակություն. Ինչպե՞ս կդասակարգեք վերընշվածները ըստ իրենց ներազդման գործառույթի։
-Հիմնականում առաջինը աչքի է հառնում լուսանկարը, այն որևէ ուշադրության կենտրոնացում չի պահանջում։Մարդն ինքն էլ չի հասցնում ազդանշան ուղարկել գլխուղեղին պատկերներն ընկալելու համար, դրանք շատ արագ գտնում են իրենց
ընկալումը և ներազդում են։Հատկապես պատերազմական վիճակներում լրահոսը հայկական լրատվադաշտի ողողված է Ադրբեջանի նախագահի լուսանկարները։Դրանք հիմնականում արտահայտում են խիստ կեղվածք, բավականին կոկիկ և
պատշաճ հագուկապ և առանց բացառության գերակշռող ադրբեջանական դրոշի պատկերում։Դա ստեղծում է զգոնության,
ինչպես նաև զգուշավորության անհրաժեշտություն։Ներազդման գործառույթով պայմանավորված դասակարգման առաջին տեղում լուսանկարներն են։Երկրորդ տեղում ես կառանձնացնեմ վերնագրի գործածությունը, քանի որ դրանք հիմնականում
գրված են լինում մեծ տառատեսակներով և ավելի մգեցված ՝ ուշադրություն գրավելու համար։ Իհարկե այստեղ պետք է նշեմ, որ եթե լուսանկարները չեն պահանջում որոշակի ընկալում,
վերնագրի դեպքում այլ է։Ընթերցելու և դրա իմաստն ընկալելու համար վերնագրերը պահանջում են ուշադրության կենտրոնացում։Թե որքան արդիական և տեղին է նյութը
պարզ է դառնում վերնագրից և եթե այն մեզ համար պարզ է, մտնում է մեր հետաքրքրության շրջանակներում մենք սկսենք ծանոթանալ բովանդակությանը, որը մեզ մոտ արդեն երրորդ տեղում է;Այն արդեն պահանջում է խորացված ուշադրություն
և մանրակրկիտ ընկալում։Եթե նյութը ծավալուն է կամ շարադասված է բարդ բառերով, երկար նախադասություններով մենք կարող է չցանկանանք ընթերցել կամ ընթերցենք
մի քանի անգամ դա ընկալելու համար։ Եթե օրինակ թեման պատերազմական տարածքների գրավման մասին և ներկայացվում է քարտեզներ կամ տեղանուններ,
նմանօրինակ նյութը ներազդման տեսանկյունից կարող է ունենալ մասնակի ներազդում կամ ընկալում, եթե ես երբեք չեմ եղել այդ տարածաշրջանում և չեմ կարողանում պատկերացում կազմել տարածքների վերաբերյալ, այդ նյութը ինձ համար կլնի դյուրըմբռնելի։
Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1426 | 0 | 0
Facebook