Տարին բոլոր, տասներկու ամիս տանիքի ծածկերը գտնվում են արևի ու անձրևի տակ, քամու ու փոթորկի անմիջական ազզդեցության ներքո, և եղանակային պայմաններն, ինչ խոսք, անդրադառնում են տանիքի ծածկերի որակի ու շահագործման ժամկետների վրա: Տեղյակ լինելով բնական գործոնների թողած հետևանքներին՝ հնարավոր է ընտրել այնպիսի տանիքի ծածկեր, որոնք առավել համապատասխան կլինեն տվյալ կլիմայական գոտուն և եղանակային պայմաններին: