Loading...

Articles

ԽԵԼԱԳԱՐ ՄԻ ՊԱՏԿԵՐ

09:39, Sunday, 18 April, 2021
ԽԵԼԱԳԱՐ ՄԻ ՊԱՏԿԵՐ
    
    
    

Օրը մթնե՜լ, սևեր հագե՜լ -
     չի՛ ցանկանում հեռանալ,
     Ասես կյա՜նքը ցավից սմքե՜լ
     պատրաստվում է մահանալ:

*

Ծաղիկ հագած ծիրանենի՜ն
     առաջվա պես չի՛ ժպտում-
     Ասես, իր նուրբ ծաղիկներին
     սովոր աչքեր չեն նայում:
     *

Վարդի ճյուղին ագռավնե՜ր են՝

սևազգե՜ստ ու ցավալուր,

Թվո՜ւմ է թե սոխակնե՜րը

էլ սիրտ չունեն երգելու:

*

Լա՜ց է լինում կքված ուռին-

արցո՜ւնք թափում գետակին,

Ասես մի մայ՜ր կամ մի այրի՜

լո՜ւռ ողբում է դառնագին:

*

Արդեն չկա՜ն, հեռացե՜լ են

գարնան կարոտ կյանքերը,

Գարնան գալը ավետո՜ւմ են

կռկռացող գորտերը:

*

Կգա՛ Վաղը, իր արևո՜տ

հույսի կապույտ մատներո՜վ -

Կմոխրացնի՛ ցա՜վ ու կարոտ

Իր հասկեգույն օրերով:

*

Կմերկանա՜, դե՛ն կնետի

ներկան սգո շորերը,

Կցվրվի՜, կչքանա՜

այս խելագար պատկերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2119 | 0 | 0
Facebook