Loading...

Articles

«Ժամանակը մեր օգտին է աշխատում» թևավոր խոսքի ծագման մասին

22:17, Friday, 16 April, 2021
«Ժամանակը մեր օգտին է աշխատում» թևավոր խոսքի ծագման մասին

1866 թվականին, բանվորական շարժման ազդեցության ներքո, լորդ Ռասելի գլխավորած կառավարությունը Անգլիայի պառլամենտի Համայնքների պալատին է ներկայացնում ընտրական իրավունքի մասին նախագիծ: Նախագծի քննարկման ժամանակ բանվորների ընտրական իրավունքը պաշտպանող ապագա վարչապետ Վ. Գլադսթոնը (1809 - 1898), դիմելով պահպանողական պառլամենտականներին՝ բացականչել է.

«Դուք չեք կարող ապագայի դեմ մարտնչել: Ժամանակը մեր օգտին է աշխատում»:

Երկրորդ նախադասությունը, որ շատ արագ տարածվել է հատկապես Ռուսաստանում, այնքան էլ ճիշտ չի թարգմանվել: Գլադսթոնն ասել է. «Time is on our side», որի ճիշտ թարգմանությունն է «Ժամանակը մեր կողմնակիցն է»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1050 | 0 | 0
Facebook