Loading...

Articles

ՄՏՈՐՈւՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ՈՉ ԻՐԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ԿԱՄ ԻՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

19:16, Thursday, 08 April, 2021
ՄՏՈՐՈւՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ՈՉ ԻՐԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ԿԱՄ ԻՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

(Ապրիլյան պատերազմի կենդանի լեգենդ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանին)


    

ԻՐԱԿԱՆԸ


    

2020 թվական… Սեպտեմբերի 27… Արցախյան երրորդ պատերազմ: Հոկտեմբերի 3-ից Արթուրը չկար: Նրա ու եղբոր` Արսենի անունները զոհվածների ցուցակում էին: Եղբոր աճյունը գտան և հողին հանձնեցին վեց ամիս հետո միայն` 2021 թվականի մարտի 30-ին, իակ Արթուրին դեռ սպասում էին… Սպասում էին բոլորը` ծանոթ, մտերիմ, հարազատ, ընկեր ու հարևան: Նույնիսկ անծանոթները, որ պատերազմից հետո էին լսել նրա մասին: Նրանց հավատը խորն էր: Կողքից ոմանք էլ ասում էին, թե զուր ու սին հույսեր եք փայփայում, հանդարտվեք, համակերպվեք ու… ապրեցրեք նրան ձեր հուշերում և ձեր գործերով: Բայց… Շատերը չէին կարող համակերպվել նրա չլինելու հետ և սպասում էին:

Անցավ ևս 10 օր… Ցավը չէր մեղմանում, ընդհակառակը` ավելի էր խորանում: Ապրիլի 7-ին մեր կապիտանի ծննդյան օրն էր: Չորս կողմից շնորհավորանքներ էին հնչում նրա հասցեին, և բոլորն էլ ասում էին, որ սպասում են մեր հերոսի վերադարձին:

Ու Մարինեն, որ մեր կենդանի լեգենդի համար քույր է, վերջինս էլ՝ նրա համար փոքր եղբայր և ինքն իրեն Աղասյան ընտանիքի բարեկամն էր համարում ու նրանք էլ Մարինեին էին անչափ սիրում` կյանքը կտար, որ իր հոգու հերոսը ողջ-առողջ հետ գար` օրնիբուն մտածում էր նրա մասին, աղոթում, որ հրաշք կատարվի ու նա տուն դառնա և մտորումները թղթին էր հանձնում: Ահա այդ բազմաթիվ մտորումներից մեկը.


    

Իմ արծիվ,

Բազե դու քաջասիրտ,

Ծնունդն է քո այսօր,

Թող լինի շնորհավոր։

Բայց և 7-ն է ապրիլի'

Տոնը գեղեցկության ու մայրերի,

Դե, դու էլ մեզ նվեր արա

Ու տունդարձովդ մեր տոնն ուրախ արա։


    

ԱՆԻՐԱԿԱՆ ՄՏՈՐՈւՄՆԵՐ


    

Արցունքոտ աչքերով ու ցաված սրտով Մարինեն միայն իր հերոսի մասին էր մտածում, երբ հանկարծ հնչեց նրա հեռախոսի զանգը: Անտարբեր նայեց հեռախոսին` ինչ-որ համար էր: Նույն անտարբերությամբ էլ պատասխանեց զանգին.

-Ալո:

-…

--Ալո, - կրկնեց Մարինեն:

-Ալո, - ինչ-որ տղամարդկային ձայն լսվեց հեռախոսի հակառակ կողմից:

-Այո, լսում եմ, - անծանոթին պատասխանեց Մարինեն:

-Մար, - լսվեց հեռախոսի մեջ:

Մարինեն, իր անունը լսելով, ապա անծանոթի ձայնի մեջ ինչ-որ ծանոթ ելևէջ զգալով, կարծես սթափվեց ու կենտրոնացավ:

-Մար, ես եմ, քո հերոսն է:

Մարինեն նստած տեղը ծառս եղավ, սիրտը սկսեց արագ բաբախել: Իսկ լեզուն կարծես կարկամեց ու չկարողացավ բառ անգամ արտաբերել: Նա ճանաչեց իր հերոսին` իր սիրելի կապիտանն էր:

-Մարըս, ես եմ, - հուզված ասաց Արթուրը:

Մարինեն հեկեկում էր և կարծես համրացել էր:

-Մար ջան, եկել եմ: Մարըս, հավատդ զորեղ էր, վեց ամիս պահեց ինձ, դժվարությունների ու փորձությունների միջով անցկացրեց ու բերեց ձեզ հասցրեց, քեզ հասցրեց, իմ քույրիկ:

Մարինեն չէր հավատում ակաջներին.

-Ա… Արթ…Արթու՞ր…, -շնչահեղձվելով կմկմաց նա:

-Ջան, քույրիկս, գիտեմ, մերոնք ասել են, պատմել են, թե ինչ մեծ հույսով ես սպասել ինձ ու զայրույթով փակել բոլորի բերանը, ասելով, թե Արթուրս գալու է…

-Մեռնեմ քեեեեեեեեեզ, -լացի միջից, մի կերպ ուժ հավաքեց ու բարբառեց Մարինեն:

-Ջան, հա, ես եմ, քո կապիտանն եմ, քո հերոսը, քոնը… եկել եմ, կգամ: Կգամ, որ իմ քրոջն ամուր-ամուր գրկեմ, իմ անկոտրում ու ուժեղ Մարինե, -հուզված ասաց մեր կենդանի լեգենդը:

-Իմ Արթուր, -հեծկլտում էր Մարինեն ու չէր հանգստանում:

-Ջան, մի լացի ու պատմի, թե բոլորին ինչպես ես շշպռել, -ձայնին ուրախ տոն հաղորդելով իբր, թե փորձեց Մարինեին կրկնօրինակել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը, -Արթուրիս մասին չասեք Աստված հոգին լուսավորի… Չասե’ք հավերժ հիշատակ…Չասե’ք փառք ու խոնարհում նրա շիրիմին…Նա գալու’ է:

Մարինեն, ակամա ժպտաց հեռախոսի այս կողմում:

-Քույրիկս, քո սերն ու հավատը շատ հզոր էին, մաման, պապան, իմ փոքրիկ քույրիկ Միլենան ու եղբայրս` Աբրիկը մեկ առ մեկ պատմել են ամեն ինչ, ամեն ինչի մասին էլ գիտեմ: Եվ հետո` մեր տանը՝ Արսենիս հուշանկյունում, տեսնում եմ քո ուղարկած նվերները: Գալու եմ իմ հրեշտակին ամուր-ամուր գրկեմ, ասեմ շնորհակալություն, որ հրեշտակի նման պահեց ինձ, հավատաց, որ ես կամ և բերեց հասցրեց իմ սիրելիների գիրկը:

Մարինեն լուռ լսում էր իր կապիտանին, եղբորն իր սիրելի ու երջանկությունից թև էր առել և ճախրում էր երկնքում: Նրա սիրտը ծովացել էր կրծքի տակ: Իսկ Աչքերի տամուկը չորանում էր այտերին:


    

ՎԵՐՋԱԲԱՆ


    

Ա` խ, երանի թե իրականանար այս լեւսավոր հեքիաթը:


    

7.04.2021


    

Հեղինակ` ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3045 | 0 | 0
Facebook