Loading...

Articles

Ով խրախուսում է արատը, անպատվում է առաքինությունը

21:25, Saturday, 03 April, 2021
Ով խրախուսում է արատը, անպատվում է առաքինությունը

Ստրկամիտ միջակություն. ահա թե ով է կարողանում ամեն ինչի հասնել:

Պիեր Բոմարշե (1732 - 1799), ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ

***

Ազնիվ մարդիկ սիրում են կանանց, իսկ խաբեբաները կանանց պաշտում են:

Պիեր Բոմարշե

***

Քաղաքավարությունը երկերեսանիության ամենաընդունելի ձևն է:

Ամբրոզ Բիրս (1842 - 1913), ամերիկացի գրող

***

Քաղաքականության մեջ ազնվությունն ուժի արդյունք է, իսկ երկերեսանիությունը՝ թուլության նշան:

Վլադիմիր Լենին (1870 - 1924)

***

Եթե բարեկամների գովեստը երբեմն կասկածելի է թվում, ապա թշնամիների նախանձը լիովին արժանահավատ է:

Կարլ Լեբրեխտ Իմերման (1796 - 1840), գերմանացի գրող

***

Եսասիրությունը ստորության հարազատ հայրն է:

Մաքսիմ Գորկի (1868 - 1936), ռուս գրող

***

Եսասիրությունը գարշելի արատ է, որից ոչ մեկը զուրկ չէ և որի գոյությունը մեկ ուրիշի մոտ ոչ մեկը չի ցանկանում ներել:

Հերնրի Ուորդ Բիչեր (11813 - 1887), ամերիկացի կրոնական գործիչ

***

Նույնիսկ քաղաքավարությունը վիրավորական է լինում, երբ ընդգծվում է:

Բալտասար Գրասիան (1601 - 1658), իսպանացի արձակագիր, բարոյախոս

***

Համեստությունը երբեմն բխում է չափազանցված հպարտությունից:

Ժորժ Սանդ (1804 - 1876), ֆրանսիացի կին գրող

***

Ես քաղքենիությունը շատ ավելի եմ ատում, քան մեղքը:

Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900), գերմանացի փիլիսոփա

***

Կեղծիքի մշտական ուղեկիցը խորամանկությունն է:

Ջոն Լոք (1632 - 1704), բրիտանացի մանկավարժ

***

Չկա մի այնպիսի տխմարություն, որին չծափահարեն, չկա մի այնպիսի տխմար, որ մեծ մարդ չհռչակվի, կամ՝ այնպիսի ականավոր մեկը, որին տխմար չանվանեն:

Գյուստավ Ֆլոբեր (1821 - 1880), ֆրանսիացի վիպասան

***

Սեփական հեղինակությունը հաստատելու երկու եղանակ կա՝ ազնիվ մարդկանց դրվատանքը և նենգամիտների հայհոյանքը:

Վլադիմիր Պրուտկով (1933 - 2005), ռուս խորհրդային գրող

***

Խուլերի ու համրերի հասարակությունում կակազողը պերճախոս է համարվում:

Դոն Ամինադո (1887 - 1957), ռուս բանաստեղծ-երգիծաբան

***

Առանց այլոց դու ոչինչ ես: Նույնիսկ ամենակատաղի մարդատյացը մարդկանց կարիք ունի՝ թեկուզ նրա համար, որպեսզի նրանց անարգի:

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (1830 - 1916), ավստրիացի կին գրող

***

Քաղաքավարությունն ու լավ շարժուձևը խիստ անհրաժեշտ են, որպեսզի զարդարեն ցանկացած արժանիք ու տաղանդ: Առանց քաղաքավարության ու լավ շարժուձևի գիտնականը պեդանտի է վերածվում, փիլիսոփան՝ ցինիկի, զինվորականը՝ կոպիտ անասունի:

Ֆիլիպ Չեստերֆիլդ (1694 - 1773), անգլիացի պետական գործիչ

***

Երբ խելացի ու ազնիվ մարդիկ միասնաբար են գործում, տխմարներն ու խարդավանողնեը նահանջում են:

Շարլ Դյուկլո (1704 - 1772), ֆրանսիացի գրող

***

Երկրային երջանկությունն անհաստատ է: Վաղը աճյուն է դառնալու նա, ով արքայական առատաձեռնություն է ակնկալել ու երեսպաշտորեն սողացել է:

Պիեր Ռոնսար (1524 - 1585), ֆրանսիացի բանաստեղծ

***

Ինչպիսի բարձր դիրք էլ գրաված լինի փառասերը, նա է՛լ ավելի վեր բարձրանալու ցանկությամբ է համակված լինելու:

Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի լեզվաբան

***

Պետք է մարդկանց հետ հարաբերվելու որոշակի փորձ ունենալ՝ զանազանելու համար ճշմարիտ երախտագիտության նշանները շողոքորթ սիրալիրության այն խոսքերից, որոնք արտաբերվել են շահադիտական կամ փառասիրական նպատակով:

Պիեր Բուաստ
     ***

Բռնակալը նախընտրում է ողորմածություն ցուցաբերել, քան արդարություն դրսևորել:

Պիեր Բուաստ

***

Ինտելելկտուալները չեն հանդուրժում չինովնիկներին, բայց միշտ նրանց օգնությանն են դիմում:

Բորիս Կագարլիցկի (1958 - ...), ռուս սոցիոլոգ

***

Յուրաքանչյուր տխմար կգտնի իրենով հիացող մեկ այլ տխմարի:

Նիկոլա Բուալո (1636 - 1711), ֆրանսիացի բանաստեղծ

***

Ասում են, թե խաբել հաջողվում է միայն փորձված ստախոսին: Բայց հաճախ փորձված ստախոսը միայն իրեն է խաբում: Ավելի հեշտությամբ հավատում են այն մարդու ստին, որն իր ամբողջ կյանքն անցկացրել է ճշմարտախոսության ձեռնաշղթաներում:

Ուիլյամ Ֆոլքներ (1897 - 1962), ամերիկացի գրող

***

Կեղծող պատմաբաններին պետք է մահապատժի ենթարկել, ինչպես մահապատժի են ենթարկում դրամանենգներին:

Միգել դը Սերվանտես (1547 - 1616), իսպանացի գրող

***

Դաժանության մայրը վախկոտությունն է:

Միշել դը Մոնտեն (1533 - 1592), ֆրանսիացի նշանավոր գրող

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2455 | 0 | 0
Facebook