Loading...

Articles

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎՃԻՌԸ

15:02, Thursday, 01 April, 2021
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎՃԻՌԸ
    
ԽՈՍՔՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ և ԲՈԼՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ․ԴՈՒՔ ՈՐ ԵՐԴՎՅԱԼՆԵՐ ԵՔ և ԿՈՉՎԱԾ ԵՔ անվերապահորեն պաշտպանելու գործող սահմանադրության ամեն մի կետը, որն ընդունված է հանրաքվեով, նույն սահմանադրությունում կա՞ այնպիսի կետ, որ ձեզ՝ Սահմանադրական դատարանի դատավորներիդ արտոնի փոփոխություններ կատարելու․, ավելացնելու, կամ հեռացնելու այնտեղ ամրագրված որևէ հոդված։ Այդ ի՞նչ է, դուք արտոնյալնե՞ր եք, բացառություննե՞ր եք, ձեզ ամեն բան կարելի՞ է, անգամ սահմանադրական կարգի խախտու՞մը․․․ Սահմանադրական դատարանը կոչված է անվերապահորեն առաջնորդվելու բացառապես հանրաքվեով ընդունված Սահմանադրության տառին ու ոգուն համարժեք․․․Ուստի՝ Սահմանադրական դատարանի մարտի 28-ի այս որոշումն ապօրինի էր, հակապետական, հակասահմանադրական, դատավորներդ լիազորված չէիք չեղարկելու գործող սահմանադրությունում ամրագրված 300-1-րդ հոդվածը, քանի որ այն ընդունվել է 2015-ին հանրաքվեի ճանապարհով․․․Սահմանադրական դատարանի կողմից 300-1-րդ հոդվածը Սահմանադրությունից վերացնելը, օրենքի խստագույն խախտում էր, դատապարտելի և բացարձակ սաբոտաժ իշխանությունների դեմ, ի պաշտպանություն 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի․․սահմանադրականի դատավորներ, եթե հանուն Քոչարյանի սահմանադրությունից 300-1-րդ հոդվածն եք հանում, հանուն մեր երկրի համար առաջին հանցագործին պաշտպանելու համար, այդ քայլին գնալուց առաջ մտածե՞լ եք, որ այդ հոդվածի տակ քանիսներն են այսօր կալանավայրերում․ դա նշանակում է, որ պետք է արդարացվե՞ն այդ կալանավորները և ազատ արձակվե՞ն․․․այսինքն՝ հանցագործներն այսուհետ պաշտպանված են լինելու սահմանադրությությա՞մբ․․․ ուստի՝ ձեր այս կամայականությանը հաշվի առնելով ազգային ժողովը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պետք է անվավեր ճանաչեն այս ապօրինի որոշումը, անվստահություն հայտնեն Սահմանադրական դատարանի դատավորներին և ազգային ժողովի մակարդակով լուծարվի, ազատ արձակի սահմանադրական դատարանի ողջ դատավորական կազմն ընդհանրապես, որոնք իրենց այս քայլով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հավատարիմ չեն այսօրվա կառավարությանը և ծառայում են նախկիններին, ու այդ կառույցում կան դատավորներ, ովքեր թաթախված են կոռուցիայի մեջ և նրանց մոտ ոչինչ չի փոխվել, այլապես նման հակասահմանադրական որոշում չէր կայացվի, նման ռիսկի չէին դիմի, որպեսզի թիկունք կանգնեին երկիրը թալանած, հոկտեմբերի 27 ու մարտի մեկի սպանդ կազմակերպողի համար սահմանադրությունից հեռացվեր 300-1-րդ հոդվածը․․․

Պահանջս անփոփոխ է․ լուծարել Սահմանադրական դատարանը և արտահերթ ընտրություններից հետո ոչ միայն սահմանադրական դատարանը, այլ նաև բոլոր դատարանները նորավարտ դատավորներով համալրել, , , ինչպես տեսնում ենք, ավելի ճիշտ ինչպես համոզվեցինք, հեղափոխությունից այս կողմ Փաշինյանի առաջ պատնեշ հանդիսացող արդարադատության ողջ համակարգը, որն առ այսօր հավատարմորեն ծառայում է ռեժիմին, ամեն բան արեցին, անգամ հակասահմանադրական կարգը խախտելու ճանապարհով նախկին տերերին իրենց աջակցությունը բերեցին, որ տապալեն Փաշինյանի կառավարությունը, , , Չմոռանամ ասել, որ առանց մեծ գումարների այս դատավորները նման խայտառակ կեղծիքի չէին գնա, դատական համակարգը տասնամյակներով է եղել կոռումպացված․ ու միշտ էլ կատարել են իրենց շեֆերի հրահանգներն, այս անգամ էլ աջակցեցին․․․ այս կաշառակեր դատավորներն նույնպես երազում են Փաշինյանից օր առաջ ազատվելու մասին, քանզի հիմա ձեռքները կապված է, Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ ու վա՜յ նրան, ով
կբռնվի․․․այսքան բանն իմանալուց հետո, մենք ի՞նչ ակնկալեիք պետք է ունենայինք նախկիններին բազում ծառայություն մատուցած դատավորներից․արդարադատությու՞ն, աբսուրդ․․․ բոլորս էլ լավ գիտենք, որ արդարադատությունը պետության հիմնական 3 հենասույններից մեկն է, որի վրա հիմնված է երկրի ամրությունը՝ արդարադատությունը, բայց ինչպես տեսանք այս 3 տարիներին դատարանները դատական համակարգը կաթվածահար անելով սաբոտաժի ենթարկեցին Փաշինյանի կառավարությունը, սա պատահական չէ․ ամբողջովին ուղղորդվում է ղարաբաղյան կլանի կնքահայրերի կողմից, , ,
ուստի օր առաջ պետք է անվստահություն հայտնել հակասահմանադրական որոշում կայացնելու համար և լուծարել ողջ դատական համակարգը, հներին փոխարինելով իրավաբանական բարձրագույն կրթություն ստացած խելացի, երիտասարդ կադրերով․․․ Եթե իմ ընկերներից հիշում են, ես հեղափոխությունից անմիջապես հետո տասնյակ անգամներ եմ գրել․ Չեղաչկել սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը, լուծարել դատական համակարգը ․․․ ինչպես նաև բազմիցս եմ գրել Կուլակաթափում և վերջ, հեղափոխությունից անմիջապես հետո, եթե կուլակաթափ արվեին, հիմա բոմժի կարգավիճակում կլինեին, գրպանների մնացորդները կխնայեյին ձայներ չէին առնի,
հեղաշրջում անելու համար․․․ գիտեմ, որ կուլակաթափման հարցում Վարչապետի մեղքն էլ չկար, 1, 5
տարի Վանեցյան տականքը ողջ ազգին խաբեց, թե 350 դոսիա եմ կազմել, որ գրպանները դատարկի ու բյուջեն լցնի․․․ այնինչ Սերժի լրտեսն էր ներմուծված, որ Նիկոլին
տապալեր․ ոչ մեկին չբռնեց, շատերին էլ աննկատ երկրից փախցրեց, բայց գոնե հիմա 2020 թվականից ընդունված է «ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, » որը հունվարից ուժի մեջ է, եթե այս ամիսներին օրենքը գործի մեջ դրվեր, և այս թալանչիների անշարժ գույքն ու օֆշորներում թաքցրած միլիոնները սկսվեր բռնագանձվեր, այս 4 ամիսներին հեղաշրջման հովերով տարված հայրենիքի փրկության համար իրենց կոտորողները, հայրենիքն էլ, հեղաշրջումն էլ կմոռանային ու կվազեին իրենց ունեցվածքները փրկելու, ոչ թե փողոցներ կփակեին, , , օրենքը եղել է իրագործելու համար, երբ մնում է թղթի վրա, ինչպես այդ հեղաշրջում կազմակերպող հայրենիքի փրկիչները, այնպես էլ դատավորները լուրջ չեն վերաբերվում իշխանություննեի ընդունած օրենքներին, մտածելով, թե թավիշ է և վերջ ու իրենց սև գործն անում են․ սահմանադրական դատարանի այս որոշուման հիմքում ընկած է թավիշը և անպատժելիությունը ․․․բայց չեն մարսելու և իրենց հովանավորյալները նույնպես․ մեր երկրը թեկուզ
ուշացումով, բայց դառնալու է օրենքի երկիր, երբ ամբողջովին կազատվենք նախկիններից ու նրանց մետաստազներից․․․և կգա պատասխան տալու ժամը․․․
ՆՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱԶՐԿՎԵՆ, ՈՐ ԿԱՊ ՉՈՒՆԵՆԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ․․․ԱՅԼԱՊԵՍ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆՔ, ՆՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՈՎ
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍՐԱՆՑ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ՈՒ ԴԵՆ ՇՊՐՏԵԼ․ ՍԱ Է ՄԻԱԿ ԵԼՔԸ, ՈՒՐԻՇ ԵԼՔ ՉԵՆ ԹՈՂԵԼ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2619 | 0 | 0
Facebook