Loading...

Articles

Հումոր. Երկարամազ տղամարդկանց «սխալը»

20:44, Tuesday, 30 March, 2021
Հումոր. Երկարամազ տղամարդկանց «սխալը»

Վարորդական իրավունքի վկայական ստանալով՝ ավարտական դասարանի աշակերտը շտապում է հոր մոտ, ցույց է տալիս վկայականն ու խնդրում, որ նա իրեն թույլ տա վարել ընտանեկան ավտոմեքենան:

Հայրը երիտասարդին տանում է իր աշխատասենյակ և հետևյալ պայմաններն է դնում.

-Եթե ավելի բարձր գնահատականներ ստանաս, եթե Աստվածաշունչը կարդաս և եթե կտրես մազերդ, դրանից հետո միայն կխոսենք մեքենան վստահելու մասին:

Մեկ ամիս անց տղան նորից անդրադառնում է իր խնդրանքին, և հայրը նրան նորից տանում է իր աշխատասենյակ ու ասում է.

-Որդի՛ս, ես հպարտանում եմ քեզնով, որովհետև ուսման մեջ նկատելիորեն առաջադիմել ես, նկատել եմ, որ իմ սպասածից ավելի ես Աստվածաշունչ ընթերցում, բայց առ այսօր մազերդ չես կտրել:

Որդին պատասխանում է.

-Գիտե՞ս ինչ, հայրի՛կ, ես հետևյալ եզրակացությանն եմ հանգել: Հրեաների հերոս Սամսոնը երկար մազեր է ունեցել, ու երբ Դալիլան կտրել է Սամսոնի մազերը, նա ուժը կորցրել է: Երկար մազեր են ունեցել նաև հրեաների առաջնորդ Մովսեսն ու Աստծո ողորմածությանն արժանացած Նոյը: Նույնիսկ Հիսուս Քրիստոսն է երկար մազեր ունեցել…

Հայրը ընդհատում է որդուն՝ ասելով.

- Եվ նրանք բոլորն էլ ոտքո՜վ են շրջագայել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2272 | 0 | 0
Facebook