Loading...
Թելեգրամ

Articles

Բժշկին հանդիպելու համար ես դիտավորյալ քչփորում էի վերքս (18+)

12:02, Friday, 19 March, 2021
Բժշկին հանդիպելու համար ես դիտավորյալ քչփորում էի վերքս (18+)
     Տարիներն աննկատ անցան, սակայն մի քանի անգամ ամուսնանալուց հետո, ես այդպես էլ երեխաներ չունեցա:
     Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ որովայնի սուր ցավերի հետևանքով, տեղափոխվեցի հիվանդանոց: Երիտասարդ վիրաբույժը եզրակացրեց, որ պետք է վիրահատվել: Ճիշտ է գալարվում էի ուժեղ ցավերից, սակայն երիտասարդ վիրաբույժը գրավեց ինձ: Վիրահատությունից հետո, միայն վիրաբույժի մասին էի մտածում:` Նրան հանդիպելու համար չէի թողնում վերքը սպիանար, հաճախակի քչփորում էի այն: Վիրաբույժը զարմացել էր, թե ինչպես կարող է պատահել, որ այդքան երկար ժամանակ վերքը չսպիանար:
    

Հերթական այցելության ժամանակ, երբ նա վիրակապն էր փոխում, չհամբերեցի և նրան դեպի ինձ ձգեցի:
     -Ես դիտմամբ եմ վերքս քչփորում, որպեսզի կարողանամ կրկին հանդիպել քեզ, ես այլևս չեմ դիմանում, -պոռթկացի ես:
     Նա ընկավ ինձ վրա, իսկ ես սկսեցի համբուրել նրա շուրթերը՝ սեղմվելով նրան: Զգացի, որ նրան էլ էր դուր գալիս և պատրաստ էր ինձ վերցնել, սակայն անսպասելի պոկվեց և գոռաց.
     -Դու խելագարվե՞լ ես, ի՞նչ ես անում: Ես չեմ կարող աշխատանքի ժամին նման բաներով զբաղվել, ամեն վայրկյան կարող են ներս մտնել և տեսնել:
     -Այդ դեպքում հրավիրում եմ մեր տուն, -ասացի:
     -Լավ, երեկոյան կգամ, -համաձայնեց:
     Ես այնքան էի ոգևորվել, որ չիմացա, թե ինչպես տուն հասա: Մայրիկիս խնդրեցի հյուրասիրության համար գնումներ կատարել, իսկ ես սկսեցի ինձ «կարգի» բերել:
     Երեկոյան, երբ բժիշկն եկավ, իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Մինչ մայրս զբաղված էր սեղան գցելով, նրան հրավիրեցի իմ ննջարան: Ճիշտ է, նա դժկամությամբ, բայց այնուամենայնիվ, համաձայնվեց ինձ հետ համբուրվել, որն ակամա ուղեկցվեց սեռական գործողություններով: Այնքան էի ոգևորվել, որ պաշտպանվելու մասին էլ էի մոռացել:
     Առաջին սեռական հարաբերությունից միայն ցավ ու հիասթափություն ապրեցի: Զգում էի, որ օրեցօր իմ զգացմունքները նրա նկատմամբ մարում են: Նույնիսկ մտածում էի, թե ինչպես կարող եմ վայրկյան առաջ ազատվել սեռական հարաբերությունների ժամանակ նրա պատճառած տանջանքներից: Ես անտարբեր պառկում էի մեջքիս վրա և սպասում, թե երբ նա կավարտի ու կհեռանա:
     Երկու ամիս հետո էլ պարզվեց, որ երեխայի եմ սպասում: Այդ մասին միայն նրան ասացի և նա առաջարկեց հեռացնել պտուղը: Ես համաձայնվեցի, քանի որ խայտառակություն կլիներ, եթե այդ մասին իմանային ընկերներս, հարազատներս:
     Պտուղը հեռացնելուց հետո, նա ընդմիշտ հեռացավ իմ կյանքից:
     Ես շարունակեցի ապրել իմ կյանքով: Մի քանի անգամ ամուսնանալուց հետո պարզվեց, որ ես այլևս երեխաներ ունենալ չեմ կարող և դրա պատճառը առաջին հղիության ընդհատումն է եղել:
     Այժմ ես անկիրք և անտարբեր կատարում եմ վերջին ամուսնուս սեռական պահանջները, սակայն ինձ մայրանալու ցանկությունն է տանջում:
     Զղջում եմ իմ անմիտ արարքի համար:

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
| | |
21828 | 0 | 0
Facebook