Loading...

Articles

Գերեզմանաքարի արժանացած ուղտը

23:20, Saturday, 13 March, 2021
Գերեզմանաքարի արժանացած ուղտը

«Douglas The Camel» («Դուգլաս ուղտ») կամ «Old Douglas» («Ծերուկ Դուգլաս») . սրանք մականուններն են «Դուգլաս» անունով այն հռչակավոր ընտանի ուղտի, որին Կոնֆեդերացիայի զորքերի Միսսիսիպիի 43-րդ հրետանային գունդն օգտագործել է ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Այս ուղտին ԱՄՆ Պատերազմի դեպարտամենտը փորձնականորեն օգտագործվել է մինչև պատերազմի սանձազերծումը՝ պարզելու համար, թե կկարողանա՞ն ուղտերը փոխարինել պատերազմի ընթացքում ջրազրկումից սատկող ձիերին ու ջորիներին: 1853 թվականին ԱՄՆ Պատերազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ջեֆերսոն Դևիսը հիշյալ ծրագրի իրականացման կրքոտ կողմնակիցն է եղել և օգտագործել է իր քաղաքական ազդեցությունը, որպեսզի ուղտերի փորձնական օգտագործումն ի կատար ածվի:

Փոխադրամիջոց ծառայող այս յուրօրինակ թալիսմանի պատվին հրետանային 43-րդ զորախումբն անվանվել է «Ուղտի գունդ»:

Ուղտը սպանվել է 1863 թվականի հունիսի 27-ին Վիկսբերգ քաղաքի պաշարման ժամանակ, Հյուսիսի բանակի հրացանավորի կողմից: Ի պատասխան սիրելի ուղտի սպանության՝ Հյուսիսի բանակը, ըստ առասպելի, կենդանուն կերել է, քանի որ զինվորներն ուտելիք չեն ունեցել, և նրա ոսկորներից պատերազմական հուշանվերներ են պատրաստել: Նույն առասպելն ասում է, թե Հարավի կամ Կոնֆեդերացիայի զորքերը վրեժ են լուծել իրենց սպանված բեռնակրի համար՝ ծանր վիրավորելով կենդանուն սպանած զինվորին:

Ուղտի գերեզմանաքարը, սակայն, ազդարարում է, թե հրետանավորներին մեծ ծառայություններ մատուցած կենդանուն կերել են իր ծառայակից զինվորները, որոնց պարենը Վիկսբերգի պաշարման ժամանակ սպառված է եղել:

Ուղտի մնացորդները թաղել են Վիկսբերգի գերեզմանոցում, որն ԱՄՆ-ի ամենահին ու ամենամեծ գերեզմանոցն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3554 | 0 | 0
Facebook