Loading...

Articles

Դալիթան՝ կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով «Քավարան» սերիալում այլեւս չնկարահանվելու մասին

22:29, Saturday, 06 March, 2021
Դալիթան՝ կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով «Քավարան» սերիալում այլեւս չնկարահանվելու մասին

Covid 19-ը չի շրջանցել նաեւ Դալիթային, որն օրերս է հաղթահարել վիրուսային փուլը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է վարակի շրջանում իր ինքնազգացողության եւ կորոնավիրուսի պատճառով հայ-ամերիկյան՝ «Քավարան» /Purgatory սերիալի երկրորդ եթերաշրջանում չնկարահանվելու մասին:

«Շատ բարդ օրեր էին, քանի որ այդ վիճակում շատ թույլ ես զգում՝ ջերմության եւ այլ պատճառներով չունես ոչ մի բանի տրամադրություն, ի վիճակի չես զբաղվել ինչ-որ բանով։ Կուրսեցիներս, ընկերներս, ծանոթներս... բոլորն ինձ լավ էներգիա էին փոխանցում նամակներով, շնորհակալ եմ բոլոր- բոլորին՝ իրենց ուշադրության եւ բարեմաղթանքների համար։ Այդպես տրամադրությունս բարձրանում էր, ու օրն արագ էր անցնում։ Փառք Աստծո՝ հաղթահարեցի վիրուսը՝ բժշկի եւ բուժքույրի օգնությամբ։ Իսկ այդ ընթացքում հիմնականում զբաղվում էի դասերով եւ քննություններով», -վերհիշեց նա:

Անդրադառնալով «Քավարան» սերիալի իր դերին եւ նկարահանումներին այլեւս չմասնակցելուն՝ Դալիթան նշեց.

«Ցավոք սրտի՝ covid-ի պատճառով չկարողացա շարունակել նկարահանումները հայ-ամերիկյան` «Purgatory» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահնումները հետաձգվեցին անցյալ տարի` համավարակի պատճառով եւ նախատեսված էին վերսկսվել այս տարվա մարտին։ Երբ ինձ մոտ ախտանշաններ եղան, արդեն սերիալի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին...» ։Երգչուհին նաեւ հավելեց. «Ջեսիկայի կերպարը ես համարում եմ իմ կերտած կարեւոր դերերից մեկը, քանի որ նրա հոգեկան ապրումները բացահայտելն ու խաղալը շատ հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ եղել այս նախագծում եւ աշատել այդ թիմի հետ» ։Թեեւ շատ էր կապվել իր կերպարին, Դալիթան չի նեղսրտում ստեղծված իրավիճակից, քանի որ հասկանում է՝ այլ տարբերակ չկար. «Ես չեմ նեղվում, քանի որ ինձ համար առողջությունը միշտ առաջնային է։ Սերիալն ամբողջովին նկարահանվում է քարանձավում, եւ covid-ի հետէֆֆեկներից խուսափելու համար բժշկի խորհրդով ես դեռ երկար ժամանակ պետք է հեռու մնամ ցուրտ, խոնավ և փոշոտ տեղերից։ Երկրորդ սեզոնում կտեսնեն նոր Ջեսիկայի, բայց ուրախ եմ, որ մարմնավորել եմ նրան առաջինը, եւ որ Ջեսիկան սիրվել է հեռուստադիտողի կողմից հենց առաջին եթերաշրջանից։ Ողջ թիմին մաղթում եմ հաջողություն երկրորդ եթերաշրջանում» ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2152 | 0 | 0
Facebook